Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՍԻԼ Ինշուրանսը մեկնարկում է ռազմավարական համագործակցություն Ամերիաբանկի հետ՝ ուղղված կորպորատիվ բիզնեսի ոլորտի զարգացմանը։ Այս համագործակցության հիմքում է բիզնես հաճախորդների համար նախատեսված նորարարական, խելամիտ ու ժամանակին համահունչ ապահովագրական լուծումների ստեղծումը, որոնք կխթանեն կայուն զարգացումը, կնպաստեն ռիսկերի հետևողական ու արդյունավետ կառավարմանը, և կձևավորեն համապարփակ պաշտպանություն՝ ցանկացած բարդության բիզնես միջավայրում։

ՍԻԼ Ինշուրանսի տարիների փորձառությունը, հաճախորդամետ մոտեցումը և ոլորտի խորը ընկալումը համադրվում է Ամերիաբանկի հուսալի գործընկերային ցանցի և բիզնեսին միտված վերլուծական ներուժի հետ։ Միասին մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ հայկական բիզնեսի համար, տրամադրելով ճկուն, արդիական ու հուսալի ապահովագրական ծառայություններ՝ համապատասխան ժամանակակից շուկայի պահանջներին։

Մեր նպատակը պարզ է՝ լինել վստահելի գործընկեր ձեր բիզնեսի յուրաքանչյուր փուլում։