«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ուրախ է տեղեկացնել գյուղատնտեսականապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացի վերսկսման մասին։

Գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում իրականացվում է բաց երկնքի տակ և զգալիորենկախված է բնակլիմայական, մարդածին և տնտեսական գործոններից։ Բացի տնտեսական ռիսկերից, ոլորտըհաճախ բախվում է նաև տարերային աղետներով պայմանավորված կորուստների, ինչի հետևանքովգյուղատնտեսությունը համարվում է բարձր ռիսկային ոլորտ, ուստի Հայաստանի Հանրապետությունումգյուղատնտեսության ոլորտում կենսունակ ապահովագրական համակարգը ագրարային հատվածի կայուն ևհամաչափ զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։

Մեր ընկերությունը 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում առաջինը թողարկեցգյուղատնտեսական ապահովագրության պայմանագիրը՝ նպաստելով ոլորտի զարգացմանն ուկայունացմանը։

Հաշվի առնելով գյուղատնտեսության կարևոր դերը երկրի տնտեսության մեջ՝ գյուղատնտեսականապահովագրությունը հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել եղանակային անբարենպաստպայմանների հետևանքով առաջացող վնասների ֆինանսական բեռը։ Միաժամանակ այն ապահովում էգյուղատնտեսների ֆինանսական պաշտպանվածությունը՝ ծածկելով կատարված արտադրական ծախսերը ևբարձրացնելով ոլորտի դիմակայունությունը ռիսկերին։

2026թ․ ծրագրով ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ,սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, հացահատիկային մշակաբույսեր աշնանացան և/կամգարնանացան։ Ծրագրի շրջանակներում ապահովագրման ենթակա ռիսկերն են՝ կարկուտ, հրդեհ,գարնանային ցրտահարություն, երաշտ։

Ծրագրին մանրամասն ծանոթանալ կարող եք այս հղումով․

Ապահովագրավճարի չափը կախված է՝ մշակաբույսից, ռիսկի տեսակից, գտնվելու վայրից, ընտրվածապահովագրական գումարից, հողատարածքի չափից։


Սիլ Ինշուրանսը շարունակելու է առաջարկել ժամանակակից և գործնական ապահովագրական լուծումներ՝օգնելով մարդկանց և բիզնեսներին ավելի վստահ կառավարել ռիսկերը և ապահովել իրենց կայունզարգացումը։