Your Cart
Քո աշխատանքը՝
մեր հոգածության ներքո

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Սիլ Ինշուրանս»-ը 2019 թվականին հանրապետությունում առաջինը թողարկեց գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիրը։

Հաշվի առնելով գյուղատնտեսության զարգացման կարևորությունը մեր հանրապետությունում՝ գյուղատնտեսական ապահովագրության իրականացումը հնարավորություն է տալիս նվազեցնել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացող վնասների ֆինանսական բեռը և ապահովել գյուղատնտեսների ֆինանսական պաշտպանվածությունը՝ կատարված արտադրական ծախսերի մասով։

Ծրագրի իրականացումը նախատեսվում է համաապահովագրության ձևաչափով՝ ՀՀ-ում գործող վեց ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ։

2026թ․-ի ծրագրով ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը;

Ծրագրի շրջանակներում ապահովագրման ենթակա ռիսկերն են՝

  • կարկուտ,
  • կարկուտ և հրդեհ,
  • գարնանային ցրտահարություն,
  • երաշտ։

Ապահովագրավճարի չափը կախված է՝

  • մշակաբույսից,
  • ռիսկի տեսակից (կարկուտ, կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն, երաշտ),
  • գտնվելու վայրից,
  • ապահովագրական գումարի չափից,
  • հողատարածքի չափից։

Կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերից միաժամանակ ապահովագրվելու դեպքում ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարի վրա կկիրառվի 10% զեղչ։

Պայմանագրով սահմանվում է 15% ոչ պայմանական չհատուցվող գումար՝ ըստ յուրաքանչյուր հողատարածքի, որի չափով ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելուց։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից՝ ծիրանի և հացահատիկի դեպքում՝ 40%, մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60%-ի չափով։

Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության տվյալները;
  • Հողամասի սեփականության վկայականը / վարձակալության պայմանագիրը /, այլ իրավական փաստաթղթեր հողամասի վերաբերյալ։

Կարևոր է իմանալ․ ապահովագրությունն իրականացվում է այն հողատարածքների վրա, որոնց ծիրանի ծառերը՝ 4- 30, խնձորի ծառերը՝ 4-40, բալի, կեռասի ծառերը՝ 4-25, սալորի ծառերը՝ 3-20, դեղձի ծառերը 4-15 տարեկան են, իսկ խաղողինը՝ 4 տարեկանից ավելի է։

Ամենօրյա աշխատանքը տալիս է արդյունք։

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում հեռախոսազանգի, էլեկտրոնային փոստի միջոցով, որոնք նշված են պայմանագրում, տեղեկացնել ապահովագրողին, իսկ պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ապահովագրողին ներկայացնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում:

Իսկ հրդեհի դեպքում, բացի վերոնշյալից, անհրաժեշտ է անհապաղ դիմել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն «911, 112»:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Ազատ լինելն ապահով է