"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված բողոք-պահանջ ունենալու դեպքում Ընկերության ֆիզիկական անձ հաճախորդները կարող են լրացնել համապատասխան ձևաթուղթը և ներկայացնել այն Ընկերության գրասենյակ` ՀՀ, Երևան, Արամի 3 և 5 հասցեով, ուղարկել փոստով կամ էլեկտրոնային հասցեով` [email protected]:
Հաճախորդները բողոք-պահանջի գործընթացի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող են զանգահարել նաև (+37460) 54 00 00 հեռախոսահամարով:
Ընկերությունը բողոք-պահանջի վերջնական գրավոր պատասխանը տրամադրում է Հաճախորդին բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում:
"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները բողոք-պահանջի արդյունքներով բավարարված չլինելու դեպքում հնարավորություն ունեն դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին (www.fsm.am)` համաձայն Ինչ անել, եթե բողոք ունեք ձևաթղթի։
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը: Օրենքը կարող եք գտնել ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում` www.cba.am հասցեում:
Ձեզ հետաքրքրող տեղեկությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել առձեռն` Ընկերության գրասենյակում, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Ընկերությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կքննի տեղեկության տրամադրման իրավաչափությունը և կտրամադրի պատասխան գրությունը:
Լրացուցիչ հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ տեղեկատվությունը կարող է տրամադրվել քսան աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկությունը տրամադրվում է անվճար: