Ձեր բնակարանի ձեռքբերումը կարող է լինել ոչ միայն իրական, այլ նաև արագ և հաճելի գործընթաց։
Այժմ Դուք ունեք հնարավորություն գնելու բնակարան՝ վճարելով ընդամենը 10% կանխավճար, իսկ մյուս պահանջվող մասի չափով (առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ 10%, իսկ երկրորդայինից՝ 20%) ձեռք բերելու ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում:
Ենթադրենք ցանկանում եք ձեռք բերել 10 մլն. ՀՀ դրամ արժողությամբ բնակարան: Եթե նախկինում Ձեզ անհրաժեշտ կլիներ վճարել այդ գումարի 30%-ը՝ 3 մլն. ՀՀ դրամ, և ստանալ 70% հիփոթեքային վարկ, ապա այժմ, ունենալով ընդամենը 10% կանխավճար՝ 1 մլն. ՀՀ դրամ, կարող եք ստանալ հիփոթեքային վարկ ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ի չափով:
Ինչու՞ է կանխավճարի ապահովագրությունը շահավետ լուծում
Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունը, կանխավճարի ապահովագրությունը դառնում է ֆինանսապես խելամիտ և շահավետ ընտրություն։
Ինչու՞ է այն օգտակար՝
Լրացուցիչ առավելություն՝
Նույնիսկ այն դեպքում, երբ ունեք անհրաժեշտ ամբողջ կանխավճարի գումարը, կարող եք այն ներդնել որպես ավանդ որևէ առևտրային բանկում և ստանալ լրացուցիչ եկամուտ՝ ավանդի տոկոսների տեսքով։