Your Cart
Թափուր աշխատատեղեր

Թափուր աշխատատեղեր

ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ գործում է ավելի քան 25 տարի, ու այդ տարիների ընթացքում մեզ հաջողվել է ոչ միայն կայուն դիրք հաստատել ապահովագրական շուկայում, այլև ձևավորել թիմ, որի հիմքում մարդիկ են՝ բանիմաց, պատասխանատու ու աջակցող։

Մեզ համար կարևորվում է ոչ միայն արդյունքը, այլ նաև այն միջավայրը, որտեղ այդ արդյունքը ստեղծվում է։Մենք կառուցել ենք աշխատանքային մշակույթ, որտեղ գնահատվում են նախաձեռնողականությունը, աջակցությունը և մասնագիտական աճը։

ՍԻԼ-ում Դուք միայն աշխատակից չեք, Դուք թիմի անդամ եք։

Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք․

  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ընտանիքի անդամներին ապահովագրելու հնարավորություն,
  • Տարեկան տրամադրվող վարձատրվող Day off–երի և Time off-երի հնարավորություն,
  • Ընկերության կողմից սպասարկվող Visa Classic քարտ,
  • Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
  • Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի առկայություն,
  • Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
  • Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում։

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):

Փնտրում ենք ուշադիր և պատասխանատու մասնագետի, ով հաճույքով շփվում է մարդկանց հետ ու կարողանում է նրանց քայլ առ քայլ ուղեկցել՝ ծառայությունների գործընթացը դարձնելով պարզ և հասկանալի։

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 39

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • MS office իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Մտքերը գրագետ, հստակ արտահայտելու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Հաճախորդների հետ շփման ունակություն,
  • Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձ՝ պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ՝ Հերթափոխային

Պարտականություններ՝

  • Հաճախորդների զանգերի սպասարկում, հայցերի ընդունում և գրանցում,
  • Անհրաժեշտության դեպքում հետադարձ զանգերի իրականացում,
  • Հայցերի փոխանցում համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին։

Վերջնաժամկետ՝ 20.02.2026թ.:

Մեր թիմը փնտրում է ուշադիր և պատասխանատու մասնագետի՝ միանալու վթարների սպասարկման բաժնին։Եթե կարևորում եք ճշգրտությունը, ունեք սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն և պատրաստ եք աջակցել մարդկանց ամենաբարդ պահերին, այս հաստիքը կարող է հենց Ձեզ համար լինել։

Վարչություն/բաժին՝ Վթարների սպասարկման բաժին

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 39

Կրթություն՝ Բարձրագույն

Պահանջներ՝

  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word) փաթեթների իմացություն
  • Սեղմ ժամկետներում աշխատանքների կատարման հմտություն,
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
  • Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Վարորդական վկայականի առկայություն:

Աշխատավարձ՝ պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային

Պարտականություններ՝

  • վթարի վայր մեկնում, վթարի գրանցում և լուսանկարում,
  • վթարների վերաբերյալ առաջացած վիճահարույց հարցերի կարգավորում,
  • վթարների սպասարկման գործընթացի կոորդինացում և կազմակերպում։

Վերջնաժամկետ՝ 20.02.2026թ.:

Ընկերությունը փնտրում է ֆինանսական ոլորտում փորձ և գիտելիքներ ունեցող անձի, ով կհամալրի Ներքին աուդիտի անդամի թափուր հաստիքը:

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5

Կրթություն/Որակավորում՝ Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ ռիսկերի կառավարման ոլորտում,

  • CIA (Certified Internal Auditor) որակավորման առկայությունը կդիտվի առավելություն։

Պահանջներ՝

  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում,
  • Ներքին աուդիտի գործունեության միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության և Կենտրոնական բանկի կարգավորող կանոնակարգերի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • SQL լեզվի և Excel-ի իմացություն տվյալների վերլուծության համար,
  • MS Office փաթեթի իմացություն,
  • Բարդ իրավիճակները գնահատելու, լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • Թիմային միջավայրում համագործակցելու հմտություն։

Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ աշխատանքային օր՝ 09:00-18:00

Պարտականություններ՝

  • Կատարել ֆինանսական, գործառնական և համապատասխանության գործընթացների աուդիտ,
  • Մասնակցել Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված հանձնառությունների պլանավորմանն ու իրականացմանը,
  • Կատարել հանձնառությունների պատշաճ փաստաթղթավորում և ամփոփում,
  • Կատարել ներքին աուդիտի ստորաբաժանման ընթացակարգերով սահմանված գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքներ,
  • Պատշաճ կատարել Խորհրդի և ներքին աուդիտի ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ։

Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք․

  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ընտանիքի անդամների առողջությունն ապահովագրելու հնարավորություն,
  • Վարձատրվող Day off–եր և Time off-եր,
  • Արտոնյալ պայմաններով համագործակցող բանկերի բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն,
  • Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
  • Թեմատիկ և անակնկալ նվերներ,
  • Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի առկայություն,
  • Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
  • Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում։

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

  • Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը)։
  • Առկայության դեպքում նշել նաև միջազգային սերտիֆիկացման ընթացիկ կարգավիճակ և ակնկալվող ավարտի ամսաթիվ:

Վերջնաժամկետ՝ 20.02.2026թ.

Ընկերությունը փնտրում է ֆինանսական ոլորտում փորձ և գիտելիքներ ունեցող անձի, ով կհամալրի Ռիսկերի կառավարչի թափուր հաստիքը:

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5

Կրթություն/Որակավորում՝ Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ Ռիսկերի, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,

  • FRM (Financial Risk Manager) կամ CFA (Chartered Financial Analyst) որակավորման առկայությունը կդիտվի առավելություն։

Պահանջներ՝

  • Ապահովագրական կամ ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարչի կամ ֆինանսական վերլուծաբանի աշխատանքային փորձ առնվազն 2 տարի,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն, տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
  • Ռիսկերը գնահատելու և ռիսկերի կառավարման համապատասխան ռազմավարություններ մշակելու համար վերլուծական գործիքներ և տեխնիկա կիրառելու կարողություն,
  • Python, R, PowerBI, Tablue ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բարդ իրավիճակները գնահատելու, լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • Նախագծերի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Թիմային միջավայրում համագործակցելու հմտություններ։

Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ աշխատանքային օր՝ 09:00-18:00

Պարտականություններ՝

  • Ընկերության գործունեությանը ներհատուկ ռիսկերի բացահայտում,
  • բացահայտված ռիսկերի գնահատում, մոնիթորինգի իրականացում, արդյունավետ կառավարման ռազմավարության մշակում,
  • ռիսկի ախորժակի, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունների մշակում,
  • Ընկերության ռիսկի ընդհանուր նկարագրի մշակում և փաստաթղթավորում,
  • ներքին և արտաքին միջավայրի պարբերաբար գնահատում պոտենցիալ ռիսկերի վաղ բացահայտման և գնահատման նպատակով,
  • ՍՌՎԳ գործընթացին մասնակցություն, պարբերաբար սթրես թեստերի իրականացում,
  • Խորհրդին, Գործադիր մարմնին, անհրաժեշտության դեպքում նաև հսկողական գործառույթներ իրականացնող անձանց պարբերաբար հաշվետվությունների ներկայացում՝ Ընկերության ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ,
  • Ընկերության ռիսկերի կառավարման համակարգի վրա ազդող փոփոխությունների փաստաթղթավորում, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության պահպանմանն ու բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում Խորհրդին,
  • Խորհրդին մասնագիտական վերլուծությունների, ռիսկերի դիտարկումների իրականացման և այլ միջոցներով օժանդակում,
  • Ապահովագրության նորմատիվ իրավական դաշտի, համապատասխանության պահանջների և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների լավ իմացություն:

Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք․

  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ընտանիքի անդամների առողջությունն ապահովագրելու հնարավորություն,
  • Վարձատրվող Day off–եր և Time off-եր,
  • Արտոնյալ պայմաններով համագործակցող բանկերի բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն,
  • Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
  • Թեմատիկ և անակնկալ նվերներ,
  • Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի առկայություն,
  • Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
  • Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում։

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

  • Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը)։
  • Առկայության դեպքում նշել նաև միջազգային սերտիֆիկացման ընթացիկ կարգավիճակ և ակնկալվող ավարտի ամսաթիվ:

Վերջնաժամկետ՝ 20.02.2026թ.

Թափուր աշխատատեղեր

Թափուր աշխատատեղեր

Թափուր աշխատատեղեր

Թափուր աշխատատեղեր

Ազատ լինելն ապահով է