«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն առաջարկում է օդանավերի շահագործման ռիսկերի հետ կապված ապահովագրություն։
Ապահովագրության պայամանագիրն իր մեջ ներառում է՝
Օդանավերի ապահովագրություն
Ապահովագրությունն իրականացվում է օդանավի կորստի, անհետացման (ներառյալ փրկարարական աշխատանքների ծախսերը) կամ վնասման դեպքերի համար։
Թիմի և սպասարկող անձնակազմի դժբախտ պատահարներից ապահովագրություն
Ընդ որում՝
Ուղևորների և երրորդ անձանց հանդեպ առաջացած պատասխանատվության ապահովագրությունը գործում է այն դեպքում, երբ օդանավի շահագործման ընթացքում տեղի է ունենում պատահար, որի հետևանքով վնաս է պատճառվում ուղևորների կամ երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին։
Բեռների և ուղեբեռի ապահովագրությունն ընդգրկում է օդային փոխադրման ընթացքում բեռների կամ գրանցված ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման դեպքերը:
Ուղևորների փոխադրման հետաձգման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման դեպքում դիտարկվում են կացության, սննդի և տեղափոխման հետ կապված ծախսերը։
Ապահովագրական գումարները և պատասխանատվության սահմանաչափերը որոշվում են՝ ելնելով փոխադրման պայմաններից։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (060) 54-00-00 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին: