Your Cart
Ձեր անվտանգությունը՝ ամեն քայլափոխի

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքը լի է անորոշություններով, բայց երբ պատրաստ եք անսպասելիին, ամեն ինչ հեշտ է հաղթահարել։
Դժբախտ պատահարներից ապահովագրությունը Ձեր կողքին է այն պահերին, երբ ամենից շատ է պետք աջակցությունը։

Ստեղծված է՝
✔️ պաշտպանելու Ձեզ և Ձեր սիրելիներին
✔️ ապահովելու ֆինանսական կայունություն
✔️ Ձեզ վերադարձնելու բնականոն կյանքին ավելի արագ, առանց ավելորդ անհանգստության

Դժբախտ պատահարներից ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձի կամքից անկախ տեղի ունեցած հանկարծակի, արտաքին ազդեցություն ունեցող իրադարձության հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը հասցված վնասները:

Պայմանագրով հատուցվում են դժբախտ պատահարի հետևանքով առաջացած հետևյալ ռիկսերը՝

  • Մահ
  • Մշտական ընդհանուր անաշխատունակություն
  • Ժամանակավոր ընդհանուր անաշխատունակություն, ներառյալ` բժշկական ծախսեր:

Ապահովագրության պայմանագիր կարող են կնքել 65 տարին չլրացած անձիք։

Երբ ամեն ինչ փոխվում է մեկ ակնթարթում, Ձեր ապահովությունը մնում է հաստատուն

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Տեղեկացրեք ապահովագրական ընկերությանը
Պատահարի մասին տեղեկացրեք ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում։

Տեղեկացրեք համապատասխան պետական մարմնին
Կախված պատահարի բնույթից՝ ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում դիմեք իրավասու մարմիններին, օրինակ՝

  • Ոստիկանություն
  • Հրշեջ ծառայություն
  • Փրկարար ծառայություն
  • Այլ իրավապահ մարմիններ

Դժբախտ պատահար

Դժբախտ պատահար

Դժբախտ պատահար

Դժբախտ պատահար

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Դժբախտ պատահարներից ապահովագրության սակագների տատանման միջակայքն է
0.02% - 1.24%:
Ազատ լինելն ապահով է