Your Cart

Ընդհանուր Տեղեկություններ

“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 2-ին, Պետական գրանցման N 286.120.03844 (2008թ-ին վերագրանցվել է ՀՀ ԿԲ կողմից՝ գրանցման վկայական թիվ 6): ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 21-ի թիվ 62 հրամանով  Ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0033):


“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 25-ին և ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ 0004 (0033) լիցենզիան:

  

 Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն հետևյալ դասերով`

  1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ՝ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից)
  2. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
  3. Փողադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
  4. Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն
  5. Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
  6. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
  7. Ընդհանուր պատասխանատվության ապահովագություն
  8. Ֆինանսական վնասների ապահովագրություն
  9. Առողջության ապահովագրություն
  10. Աջակցության ապահովագրություն
  11. Օդանավերի ապահովագրություն, որը ծածկում է օդանավերին պատճառված վնասները և կորուստները
  12. Օդանավերի (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
  13. Երաշխիքի տրամադրում

 

“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը, այն կայուն դիրք է գրավում շնորհիվ կադրերի պրոֆեսիոնալիզմի, ապահովագրության գործունեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, սկզբունքներով, հուսալիությամբ:

Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Ազատ լինելն ապահով է