Your Cart
Ապահով տանիք՝ անհոգ ապրելու համար

ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ձեր գույքը՝ լինի դա տուն, գրասենյակ, ամառանոց, պահեստ կամ այլ տարածք, սոսկ շենք կամ կառույց չէ։
Այն Ձեր աշխատանքի արդյունքն է, Ձեր նպատակների շարունակությունն ու ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության արտահայտումը։

Տունը հանգստության, հուշերի, ընտանիքի և անվտանգության խորհրդանիշն է։
Եվ երբ տունն ապահով է, մեր մտքի խաղաղությունը և կյանքի ներդաշնակությունն էլ կայուն հիմքի վրա են։

Գույքի ապահովագրությունը կարևոր քայլ է այն պաշտպանելու համար բնական աղետներից, պատահարներից, գողություններից և այլ անսպասելի դեպքերից։

Գույքի ապահովագրության պայմանագրով հատուցվում են հետևյալ իրադարձություններից առաջացած վնասները՝

  • Հրդեհ, կայծակի հարված, պայթյուն,
  • Ջրի վնաս,
  • Բնական աղետներ` փոթորիկ, մրրիկ, ջրհեղեղ, կարկուտ, սողանք, հողմ,
  • Մեխանիկական ազդեցություն,
  • Ապակիների կոտրվածք,
  • Էլեկտրական հոսանքի ազդեցություն,
  • Այլ անձանց անօրինական գործողություններ,
  • Ուղղակի ֆիզիկական վնաս:

Ի դեպ...
Ապահովագրության պայմանագիրը կարող եք ձևակերպել՝

  • Նշված ցանկացած ռիսկի գծով առանձին, կամ
  • Ձեր նախընտրած ռիսկերի համադրությամբ։

Սա նշանակում է, որ Դուք կարող եք ընտրել միայն այն ապահովագրական պաշտպանությունը, որն իրապես համապատասխանում է Ձեր կարիքներին՝ ապահովելով ճկունություն և արդյունավետություն։

Պահպանեք այն ամենը, ինչ ստեղծել եք սիրով ու աշխատանքով

Պայմաններ

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ահա քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել առաջին իսկ հնարավորության դեպքում․

  • Տեղեկացրեք համապատասխան իրավասու մարմիններին
    Կախված պատահարի տեսակից՝
    • Հրդեհ կամ տարերային աղետ – ՆԳՆ Փրկարար ծառայություն՝ 911
    • Գողություն կամ վնաս – տեղեկացնել Ոստիկանություն՝ 1-02
    • Այլ պատահարների դեպքում – դիմել համապատասխան իրավասու պետական մարմին
  • Տեղեկացրեք ապահովագրական ընկերությանը
    Պատահարի մասին անհապաղ տեղեկացրեք ապահովագրական ընկերության՝ ներկայացնելով մանրամասները։
  • Ներկայացրեք հայցային դիմումը
    Պատահարի օրից սկսած՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել հայցային դիմում, որպեսզի սկսվի ապահովագրական հատուցման գործընթացը։

Գույք

Գույք

Գույք

Գույք

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Գույքի ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝
0.03% - 1,76%
Ի դեպ՝ Ապահովագրության պայմանագիր կարող է կնքվել ինչպես վերը նշված յուրաքանչյուր ռիսկի գծով առանձին, այնպես էլ նրանց ցանկացած համակցության կամ կոմբինացիայի համար:
Ի դեպ՝ Ապահովագրության պայմանագիր կարող է կնքվել ինչպես վերը նշված յուրաքանչյուր ռիսկի գծով առանձին, այնպես էլ նրանց ցանկացած համակցության կամ կոմբինացիայի համար:
Ազատ լինելն ապահով է