Your Cart
Զգա ազատ, ճամփորդիր ապահով

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհորդական ապահովագրությունը՝ ազատության իրական զգացողության մի մասնիկ։

Երբ Դուք պատրաստվում եք հերթական արկածին, նոր մշակույթների, անծանոթ քաղաքների և անսպասելի պահերի բացահայտմանը՝ հիշե՛ք, որ իսկական հանգստությունը սկսվում է անվտանգությունից։

Ճամպրուկում ամեն ինչ կարող է տեղ գտնել, բայց ամենակարևորը ճանապարհորդական ապահովագրությունն է, որը հոգ է տանում Ձեզ համար այնտեղ, որտեղ ամեն ինչ անծանոթ է։

Ճանապարհորդական ապահովագրության պայմանագրով փոխհատուցվում են ուղևորության ընթացքում հանկարծակի հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով առաջացած բժշկական և հարակից ծառայությունների ծախսերը։

Ճանապարհորդիր երազանքների հետևից՝ գիտակցելով, որ անսպասելի հանգամանքները չեն խանգարի քո ազատությանը։

Ուղևորության համար կարող եք ընտրել Ստանդարտ կամ Հատուկ ծրագրերից որևէ մեկը։

Ստանդարտ ծրագիր

Ծրագիրն ընդգրկում է դժբախտ պատահարի, հանկարծակի հիվանդության կամ մահվան դեպքում առաջացած հետևյալ ծախսերի հատուցումը՝

  • Բժշկական ծախսեր
  • Բուժտրանսպորտային ծառայություն
  • Հետմահու հայրենադարձության հետ կապված ծախսեր

Ապահովագրությունը թույլ է տալիս հատուցել մինչև 30.000 Եվրոյի բժշկական ծախսեր։

Ստանդարտ ծրագրով կարող եք ընտրել ապահովագրության տարածքը՝ ըստ Ձեր մեկնման ուղղության և նախընտրելի օրերի քանակի։

Հատուկ ծրագիր

Եթե հաճախ եք ճանապարհորդում տարվա ընթացքում, այդ դեպքում ժամանակն է ընտրել Հատուկ ծրագիրը, որը նախատեսված է բազմակի ուղևորությունների համար։ Հատուկ ծրագիրը ներառում է Ստանդարտ ծրագրով տրամադրվող բոլոր պայմանները և ապահովագրության տարածքն ընդգրկում է ամբողջ աշխարհը 🌍։

Պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով։ Ձեր ընտրությամբ սահմանվում է ապահովագրական օրերի առավելագույն քանակ` ընդհուպ մինչև 90 օր մեկ տարվա ընթացքում ազատ ճանապարհորդելու հնարավորությամբ։

Այս տարբերակը խնայում է Ձեր ժամանակը և ապահովում անընդմեջ պաշտպանություն յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում։

Պայմանագրի արժեքը կարող եք հաշվարկել այստեղ։

Ճանապարհորդո՞ւմ եք դեպի Վրաստան։
Ճանապարհորդո՞ւմ եք դեպի Վրաստան։
Վրաստան մեկնելիս կարևոր են ոչ միայն հաճելի տպավորությունները կամ գործերի լավ ընթացքը, այլև Ձեր ապահովությունն ու հանգստությունը։

Վայելեք Վրաստանը, մնացածը կհոգանք մենք

Աջակցության ապահովագրությունը փոխհատուցում է Վրաստանում գտնվելու ընթացքում առաջացած ծախսերը՝ կապված ինչպես դժբախտ պատահարների, այնպես էլ առողջական վիճակի հանկարծակի վատթարացման հետ։

Ապահովագրությունը հասանելի է տարբեր ծրագրերով՝ հարմարեցված Ձեր ուղևորության տևողությանը և հաճախականությանը։ Ընտրեք Ձեզ առավել համապատասխան տարբերակը և վայելեք Ձեր ուղևորության ընթացքը՝ լինի այն աշխատանքային թե անձնական։

Ծրագիրն ընդգրկում է Վրաստանի տարածքում դժբախտ պատահարի, հանկարծակի հիվանդության կամ մահվան դեպքում առաջացած հետևյալ ծախսերի հատուցումը՝ 30,000 ԱՄՆ դոլարի սահմաններում՝

  • Բժշկական ծախսեր
  • Բուժտրանսպորտային ծախսեր
  • Հետմահու հայրենադարձության հետ կապված ծախսեր

Ապահովագրությունը թույլ է տալիս հատուցել՝

  • Հոսպիտալացման անհրաժեշտության դեպքում ստացիոնար բուժման ծառայություններ՝   30,000 ԱՄՆ դոլարի չափով
  • Արտակարգ և շտապ բուժօգնության դեպքում ամբուլատոր բուժման ծառայություններ՝  5,000 ԱՄՆ դոլարի չափով:

Փաթեթներ

Ստանդարտ

Ձեր ճանապարհորդության օրերի քանակով

Պայմանագրի արժեքը կարող եք հաշվարկել այստեղ

ՄՈՒԼՏԻ՝

1 տարվա ընթացքում՝ առավելագույնը
30 օր / 60 օր / 90 օր / 120 օր / 180 օր / 365 օր մեկ ուղևորության համար

Կյանքը երազելու, բացահայտելու և ազատ ճանապարհորդելու մասին է։

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ապահովագրական պատահարի դեպքում կարող եք անմիջապես կապ հաստատել մեզ հետ՝

Telegram Telegram (+37494422297)

WhatsApp WhatsApp (+37494422297)

Viber Viber (+37494422297)

հավելվածների միջոցով, ներկայացնել իրավիճակը և հետևել մեր ցուցումներին։

Դուք երբեք մենակ չեք՝ նույնիսկ ծովից այն կողմ։

Հիշե՛ք՝ ճիշտ ժամանակին ստացված օգնությունը կարող է փոխել ամեն ինչ։

Ճանապարհորդություն

Ճանապարհորդություն

Ճանապարհորդություն

Ճանապարհորդություն

Սակագին

Ճանապարհորդության (Աջակցության) ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝
0.01% - 3.07%
Կայքի միջոցով արագ կապ հաստատելու հղում՝ <a href='https://savitar-gr.com/' target='_blank'>https://savitar-gr.com/</a> (կայքը բացելիս հայտնվում է պատուհան նամակագրության՝ viber, telegram և այլն)։
Կայքի միջոցով արագ կապ հաստատելու հղում՝ https://savitar-gr.com/ (կայքը բացելիս հայտնվում է պատուհան նամակագրության՝ viber, telegram և այլն)։

Առցանց Ճանապարհորդության ապահովագրություն

Ընտրել փաթեթը

Ազատ լինելն ապահով է