Your Cart
Մենք կպաշտպանենք ռիսկերից, կենտրոնացեք լավագույն աշխատանքի վրա

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվության զգացումն իրավամբ համարվում է մարդկային բարձրագույն արժեքներից մեկը։ Սակայն կյանքի ընթացքում յուրաքանչյուր ոք, նույնիսկ ակամա, կարող է այլ անձի վնաս պատճառել։ Այդ դեպքում օրենքի ուժով ծագում է հատուցման պարտավորություն, որն էլ կարող է էական ֆինանսական բեռ դառնալ։

Ապահովագրելով Ձեր քաղաքացիական պատասխանատվությունը՝ Դուք նախապես հոգում եք նման իրավիճակներում առաջացող հնարավոր ծախսերի մասին և պահպանում ֆինանսական կայունությունը։

ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը երաշխավորում է Ձեր կողմից երրորդ անձին հասցված վնասի դիմաց իրականացվող փոխհատուցումների վճարումը։ Այս կերպ Դուք վստահ եք, որ նույնիսկ անկանխատեսելի իրավիճակներում Ձեր ֆինանսական անվտանգությունն ապահովված է։

Ընկերությունը կնքում է պայմանագրեր պատասխանատվության ապահովագրության հետևյալ տեսակներով՝

  • Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվություն
  • Մասնագիտական պատասխանատվություն
  • Բեռնափոխադրողի պատասխանատվություն

Այս ապահովագրության շրջանակներում ապահովագրավճարի հաշվարն իրականացվում է՝ ելնելով ապահովագրական գումարի չափից, սակագնից, ինչպես նաև ապահովագրական ռիսկի բնութագրերից և այլ գործոններից, որոնք կարող են ազդել ապահովագրական պատահարի հավանականության և հնարավոր վնասի ծավալի վրա։

Առավել մանրամասն պայմաններին ծանոթանալու համար կարող եք դիմել Ձեզ հարմար ձևաչափով՝ զանգահարելով, ուղարկելով նամակ էլեկտրոնային փոստով, օգտվելով մեր հավելվածից կամ այլ հասանելի միջոցներով։ Մեր մասնագետները պատրաստ են աջակցել Ձեզ՝ ապահովագրության համապատասխան տարբերակն ընտրելու հարցում։

Ձեր պատասխանատվությունը մեզ համար առաջնահերթություն է

Պատասխանատվություն

Պատասխանատվություն

Պատասխանատվություն

Պատասխանատվություն

Սակագին

Պատասխանատվության ապահովագրության սակագների տատանման միջակայքն է
0.01% - 8.09%
Ազատ լինելն ապահով է