Your Cart
Մենք կպաշտպանենք ձեր ռիսկերը,
դուք կզարգացնեք ձեր բանկը

ԲԱՆԿԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բանկերը ցանկացած երկրի ֆինանսական համակարգի հիմնասյուներից են, և դրանց անխափան գործունեության ապահովումն օբյեկտիվ անհրաժեշտություն է։

ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը առաջարկում է բանկային ռիսկերի ապահովագրության հետևյալ ծածկույթները՝

  • Բանկային ընդհանուր պարտավորվածության ապահովագրություն
  • Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն
  • Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն

Բանկային ընդհանուր պարտավորվածության ապահովագրության ծածկույթում կարող են ներառվել հետևյալ ռիսկերը՝

  • Աշխատակցի անազնվություն կամ չարաշահում
  • Տարածքների վնաս կամ կորուստ
  • Կանխիկի կամ արժեքավոր նյութերի տեղափոխման ժամանակ առաջացած ռիսկեր
  • Կեղծված չեկերի հետ կապված վնասներ
  • Կեղծված արժեթղթերի շրջանառության հետևանքներ
  • Կեղծված արտարժույթի կիրառման հետևանքով պատճառված վնասներ
  • Գրասենյակային տարածքների և դրանց պարունակության վնասներ

Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրության ծածկույթը նախատեսված է պաշտպանելու կազմակերպությանը թվային միջավայրում ծագող ռիսկերից։ Ծածկույթում կարող են ներառվել հետևյալ բաղադրիչները՝

  • Համակարգչային համակարգերի վրա ազդող հանցագործություններ
  • Էլեկտրոնային ծրագրերի վնաս կամ խաթարում
  • Էլեկտրոնային տվյալների և միջոցների կորուստ կամ խախտում
  • Համակարգչային վիրուսների պատճառած վնասներ
  • Էլեկտրոնային կամ ֆաքսային հաղորդակցությունների միջոցով իրականացված խարդախություններ
  • Էլեկտրոնային փոխանցումների հետ կապված ռիսկեր
  • Կեղծված կամ չարտոնված էլեկտրոնային արժեթղթեր
  • Ձայնային հրահանգների միջոցով գործարկված սխալ կամ չարտոնված գործողություններ

Մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը ծառայում է որպես պաշտպանություն բանկի և նրա աշխատակիցների համար՝ մասնագիտական սխալների, բացթողումների կամ անզգուշությամբ պատճառված ֆինանսական վնասի դեպքում։

Այս ապահովագրությունն օգնում է պահպանել վստահությունը և պաշտպանել բանկի բարի համբավը իրավական և ֆինանսական հետևանքներից։

Համագործակցությամբ դեպի հաջողություն

Պայմաններ

Բանկային ռիսկեր

Բանկային ռիսկեր

Բանկային ռիսկեր

Բանկային ռիսկեր

Բանկային ռիսկերի ապահովագրության սակագներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել <a href='tel:060540000'>(060) 54-00-00</a> հեռախոսահամարով կամ գրել մեզ <a href='mailto:info@silinsurance.am'>info@silinsurance.am</a> էլեկտրոնային հասցեին:
Բանկային ռիսկերի ապահովագրության սակագներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել (060) 54-00-00 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ազատ լինելն ապահով է