Your Cart
Վարիր ազատ, վստահիր մեզ

ԱՊՊԱ

ԱՊՊԱ-ն պարզապես պատասխանատվության ապահովագրություն չէ, այն անվտանգ ու վստահելի ուղեկից է յուրաքանչյուր վարորդի համար։ Այն պաշտպանում է Ձեզ ոչ միայն իրավական, այլև ֆինանսական և սոցիալական բեռից՝ փոխհատուցելով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում առաջացած գույքային ու անձնական վնասները։

ԱՊՊԱ-ն ապահովում է տուժած անձանց՝ այդ թվում հետիոտնի, ուղեւորների եւ նույնիսկ վարորդի շահերի պաշտպանությունը՝ տրամադրելով փոխհատուցում առողջությանը կամ գույքին պատճառված վնասների դեպքում։

Անձնական վնասների դեպքում հատուցման առավելագույն սահմանաչափն է՝

  • 3.300.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,
  • 33.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար,

Գույքին պատճառված վնասների դեպքում հատուցման առավելագույն սահմանաչափն է՝

  • 1․800․000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,
  • 18․000․000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար,

Եթե վնասի չափը գերազանցում է նշված սահմանաչափերը, ապա տարբերությունը կարող է վճարվել ԱՊՊԱ+ պայմանագրի առկայության դեպքում՝ առավել մանրամասն՝ ԱՊՊԱ + ։

Ապահովագրավճար

30.01.2025թ․–ից սկսած ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկման նոր մոդելի հիմքում ընկած են հետեւյալ գործոնները՝

  • Ապահովադրի տեսակ,
  • Ապահովադրի գրանցման մարզ,
  • Տրանսպորտային միջոցի Տարիքային խումբ,
  • Տրանսպորտային միջոցի տեսակ,
  • Տրանսպորտային միջոցի մակնիշ,
  • Տրանսպորտային միջոցի գրանցման վայր,
  • ՏՄ ձիաուժ,
  • Գործունեության տեսակ։

Վերլուծված ռիսկային գործոնների հիման վրա ձևավորվել են տարբեր ռիսկային խմբեր, որոնք ուղղակիորեն ազդում են ապահովագրավճարների չափի վրա։

Հիմնական ապահովագրավճարը составляет է 41,000 ՀՀ դրամ, իսկ կախված ռիսկայնությունից՝

  • Նվազագույն բազային ապահովագրավճարը՝ 29,000 ՀՀ դրամ,
  • Առավելագույնը՝ 102,500 ՀՀ դրամ,

Պայմանագրի ժամկետից կախված՝ կիրառվում են կարգավորիչ գործակիցներ, որոնք կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ։ Ստորեւ ներկայացված են այդ գործակիցները՝ պայմանագրի տեւողության համաձայն։

Ապահովագրության ժամկետԿարգավորիչ գործակիցը
11 ամսից մինչև 1 տարի1
10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ0.95
9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ0.85
8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ0.77
7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ0.7
6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ0.65
5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ0.6
4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ0.55
3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ0.45
2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ0.33
1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ0.25
16 օրից մինչև 1 ամիս ներառյալ0.2
11 օրից մինչև 15 օր ներառյալ0.15
10 օր0.1

Բոնուս-Մալուս

Բոնուս–Մալուսն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ է։ Այն ապահովագրավճարի հաշվարկի կարևոր բաղադրիչ է՝ հիմնված ապահովադրի ապահովագրական պատմության վրա։ Լավ վարորդական պատմություն ունեցող անձինք ստանում են զեղչեր (բոնուս), իսկ հաճախակի պատահարների պատճառ դարձած վարորդների դեպքում կարող է կիրառվել հավելավճար (մալուս)։

Ձեր ընթացիկ Բոնուս–Մալուս դասի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ օնլայն՝ https://aswa.am/v1/bm-class

Այս և այլ հարցերի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://appa.am/index.php?al=bureau_rules

Ապահովությունն առաջնահերթություն է

ԱՊՊԱ պայմաններին, ընթացիկ փոփոխությունների և ոլորտի նորությունների մասին կարող եք ծանոթանալ անցնելով՝ <a href='https://appa.am/'>https://appa.am/</a>
ԱՊՊԱ պայմաններին, ընթացիկ փոփոխությունների և ոլորտի նորությունների մասին կարող եք ծանոթանալ անցնելով՝ https://appa.am/

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Պատահարի դեպքում արագ և պարզ ընթացակարգ
Եթե տեղի է ունեցել ապահովագրական պատահար, Դուք և մյուս վարորդը կարող եք գործընթացը կազմակերպել ինքնուրույն՝ առանց ճանապարհային ոստիկանության կամ ապահովագրական ընկերության ներկայացուցչի ներկայության։

Բավարար է՝

  • Լրացնել համաձայնեցված հայտարարագիրը,
  • Կատարել պատահարի վայրի և վնասների լուսանկարներ,
  • Եվ հեռանալ դեպքի վայրից։

Պարզեցված ընթացակարգը թույլ է տալիս խուսափել ավելորդ ժամանակի կորուստից և ձևակերպել պատահարը իրավաչափ եղանակով։ Այս պարագայում անհրաժեշտ է հետևյալ կետերի առակայությունը՝

  • վթարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,
  • վթարում ներգրավված երկու ավտոմեքենաներից առնվազն մեկի համար առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
  • վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,
  • տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը(այս պարագայում լրացվում է թղթային ձևաթուղթը
  • Եթե պատահարը ձևակերպվում է բջջային հավելվածի միջոցով, ապա Երևանում տեղի ունեցած պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 400,000 ՀՀ դրամ, Երևանից դուրս տեղի ունեցած պատահարների դեպքում՝ 200,000 ՀՀ դրամ։

Անհրաժեշտ գործողություններ՝

Պարզեցված ընթացակարգով գրանցման համար

  • Լուսանկարեք պատահարը
    Առնվազն երեք լուսանկար, որտեղ կարտացոլվեն
    • բախված մեքենաների փոխադարձ դիրքերը,
    • տեսանելի վնասները,
    • և պետհամարանիշերը։
  • Լրացրեք համաձայնեցված հայտարարագիրը
     Կցված ձևաթղթով կամ
     Օգտագործելով համապատասխան բջջային հավելվածը։
  • Ուշադրություն՝ Համաձայնեցված հայտարարագիրը պետք է ստորագրվի երկու վարորդների կողմից։
  • Տեղեկացրեք ապահովագրական ընկերությանը
    Մեղավոր վարորդը պարտավոր է պատահարին հաջորդող 40 րոպեի ընթացքում տեղեկացնել իր ապահովագրական ընկերությանը։
  • Ազատեք երթևեկելի հատվածը
    Եթե վթարից հետո մեքենաները խոչընդոտում են երթևեկությանը, տեղաշարժեք դրանք անվտանգ վայր։
  • Տուժող կողմի քայլերը
    Տուժող վարորդը կարող է կապ հաստատել իր ապահովագրական ընկերության հետ՝ ստանալ ցուցումներ և հեռանալ դեպքի վայրից։

Երբ կիրառվում է Ստանդարտ գործընթացը

Եթե պատահարի գրանցման համար չեն բավարարում վերոնշյալ պայմանները, ապա տվյալ պատահարի գրանցումն իրականացվում է Ստանդարտ գործընթացով։ Այս դեպքում անհրաժեշտ է

  • 1. Տեղեկացրեք ապահովագրական ընկերությանը
    Կատարեք հեռախոսազանգ՝ առավելագույնը 40 րոպեի ընթացքում։
  • 2. Դիմել Ճանապարհային ոստիկանությանը / Պարեկային ծառայությանը
    Զանգահարեք 1-02 և տեղեկացրեք պատահարի մասին։
  • 3. Չտեղաշարժել մեքենաները
    Մինչ ոստիկանության կամ պարեկային ծառայության աշխատակիցների ժամանումը մեքենաները թողեք վթարային դիրքերում։
  • 4. Լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը
    Ոստիկանության ներկայությամբ կկազմվի համապատասխան արձանագրություն, որը պետք է լրացվի պատշաճ կերպով։
  • 5. Փաստաթղթերի ձևակերպումից հետո հեռանալ դեպքի վայրից
    Երբ բոլոր փաստաթղթերը լրացված են, կարող եք հեռանալ դեպքի վայրը։
  • 6. Գործի ընթացք
    Դեպքի վայրում կազմված արձանագրությունը համակարգում տեղադրվելուց հետո ապահովագրական գործը կստանա ընթացք, և փոխհատուցման գործընթացը կսկսվի։

ԱՊՊԱ

ԱՊՊԱ

ԱՊՊԱ

ԱՊՊԱ

Հատուցման առավելագույն չափ

Անձնական վնասների դեպքում
3.3 - 33 մլն ՀՀ դրամ
Գույքային վնասների դեպքում
1.8 - 18 մլն ՀՀ դրամ
ԱՊՊԱ պայմանագիր կնքվում է նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով, (բացառությամբ  «տարանցիկ փոխադրում» և«ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով):
ԱՊՊԱ պայմանագիր կնքվում է նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով, (բացառությամբ «տարանցիկ փոխադրում» և«ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով):

Առցանց ԱՊՊԱ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեքենայի հաշվառման համարանիշը և անձը հաստատող փաստաթղթի համարը

Համաձայն եմ, որ իմ կողմից տրամադրված տեղեկատվությունն օգտագործվի ընկերության կողմից

Ազատ լինելն ապահով է