ԿԱՍԿՈ ապահովագրությունը ավտոմեքենայի պաշտպանությունից ավելին է։
Այն Ձեր նպատակների և բնականոն կյանքի շարունակականության ապահովման միջոց է, քանի որ Ձեր մեքենայի հետ տեղի ունեցած անսպասելի մի շարք դեպքեր այլևս չեն կարող խոչընդոտել Ձեր ազատ տեղաշարժմանը։
ԿԱՍԿՈ պայմանագրով ապահովագրվում է ․
ԿԱՍԿՈ ապահովագրության հետ մեկտեղ կարող եք ապահովագրել՝
ՁԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Եթե ցանկանում եք Ձեր մեքենայի հետ կապված պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնել ինքներդ եւ անգամ Ձեզ հասցված վնասի դեպքում ունենալ ամբողջական հատուցման համոզվածություն, ապա բավարար է ունենալ Սեյֆ Դրայվ ապահովագրության պայմանագիրը։
Սեյֆ Դրայվ ապահովագրության ծրագրով հատուցվում են ավտոտրասնպորտային պատահարի հետեւանքով տուժած ավտոտրանսպորտային միջոցին պատճառված գույքային վնասները, որոնք գերազանցում են ԱՊՊԱ եւ այլ ապահովագրության պայմանագրերով հատուցման ենթակա ապահովագրական գումարների հանրագումարի չափը։
Այս ապահովագրության շրջանակներում հատուցում տրամադրվում է, եթե պատահարում
հանդիսանում եք
տուժող կողմ կամ
մասնակի մեղավոր կողմ
Մի պահ պատկերացնենք՝
ՃՏՊ հետեւանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ եւ
Դուք պատահարում ճանաչվել եք մասնակի մեղավոր։
Այս իրավիճակում հատուցումը տրամադրվում է պատճառված վնասի 50 տոկոսի չափով՝ 2
500 000 ՀՀ դրամ, որից 1 800 000 ՀՀ դրամ հատուցումը կտրամադրվի ԱՊՊԱ
պայմանագրով, իսկ մնացած 700 000 ՀՀ դրամը կհատուցվի Սեյֆ Դրայվ պայմանագրի
շրջանակներում։
Դուք կարող եք կնքել պայմանագիր, եթե անգամ Ձեր մեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը
կնքված է այլ ընկերությունում։
Ապահովագրական պայմանագիրը կարող եք կնքել 1 տարի ժամկետով, իսկ հատուցման
առավելագույն սահմանաչափը կախված է Ձեր իսկ ընտրած փաթեթից՝
Տարեկան ապահովագրավճար | Ապահովագրական գումար |
---|---|
6,000 ՀՀ դրամ | 1,200,000 ՀՀ դրամ |
9,000 ՀՀ դրամ | 2,200,000 ՀՀ դրամ |
12,000 ՀՀ դրամ | 3,200,000 ՀՀ դրամ |
15,000 ՀՀ դրամ | 5,200,000 ՀՀ դրամ |
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում առաջացած վնասը կարող է ավելի մեծ լինել, քան ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն սահմանաչափը։ Այդ դեպքում հնարավոր մեծ ֆինանսական բեռը կրում է մեղավոր վարորդը։
ԱՊՊԱ+ պայմանագիրը լավագույն լուծումն է նման իրավիճակներում։ ԱՊՊԱ+ ապահովագրությունը Ձեր լրացուցիչ վստահությունն է, որ երրորդ անձանց նկատմամբ ՃՏՊ-ի հետևանքով առաջացած Ձեր պատասխանատվությունը ապահովագրված է։
ԱՊՊԱ+ ապահովագրությունից կարող եք օգտվել, եթե արդեն ունեք գործող ԱՊՊԱ պայմանագիր։
ԱՊՊԱ+ ապահովագրությունը Ձեզ ազատում է մեծ ծախսերից, միևնույն ժամանակ լինելով մատչելի և հասանելի ընտրություն։
Որպեսզի պատկերացնենք, թե երբ է ԱՊՊԱ+ պայմանագիրը գալիս օգնության, դիտարկենք, որ տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով տուժողին պատճառված վնասը կազմել է 3 500 000 դրամ, և Դուք ճանաչվել եք մեղավոր կողմ։ ԱՊՊԱ պայմանագրով առավելագույն հատուցման սահմանաչափը կազմում է 1 800 000 դրամ, ուստի մնացած 1 700 000 դրամը պետք է վճարեք Դուք։
Հենց այս նկարագրված անցանկալի իրավիճակում տարբերությունը կհատուցվի ԱՊՊԱ+ պայմանագրով՝ կախված Ձեր ընտրած փաթեթի սահմանաչափերից։
ԱՊՊԱ+ ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել՝ նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով հատուցման հետևյալ սահմանաչափերով՝ համաձայն Ձեր իսկ ընտրած փաթեթի․
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
Ապահովագրական գումար/պատասխանատվության սահմանաչափ | Տարեկան ապահովագրավճար |
---|---|
1,200,000 ՀՀ դրամ | 5,000 ՀՀ դրամ |
2,200,000 ՀՀ դրամ | 8,000 ՀՀ դրամ |
3,200,000 ՀՀ դրամ | 11,000 ՀՀ դրամ |
5,200,000 ՀՀ դրամ | 14,000 ՀՀ դրամ |
ԱՊՊԱ+ ապահովագրությունը Սիլ Ինշուրանս-ի հետ Ձեր լրացուցիչ պաշտպանությունն ու վստահությունն է նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակներում։
Այսօր գազաբալոնային համակարգերն ակտիվորեն կիրառվում են որպես վառելիքի այլընտրանքային միջոց։
Նրանց օգտագործման անվտանգության բարձրացման նպատակով առաջարկում ենք տեխզննում անցնելիս
պարտադիր կերպով իրականացնել գազաբալոնային համակարգի ստուգում և կնքել համապատասխան
ապահովագրական պայմանագիր։
Ապահովագրական պայմանագիրը հնարավորություն է տալիս ստանալ հատուցում գազաբալոնի հնարավոր
պայթյունի հետևանքով պատճառված վնասների կամ կորուստների համար։
Պայմանագիրը կարող եք կնքել 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով, իսկ ապահովագրական գումարի չափը
կախված է ընտրված փաթեթից։
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
ՏԱՐԲԵՐԱԿ | ՏԱՐԵԿԱՆ ԱՊ.ԳՈՒՄԱՐ | 3 ամիս | 6 ամիս | 9 ամիս | 12 ամիս |
I | 1,000,000 | X | X | X | 1,000 |
II | 3,000,000 | 1,000 | 1,800 | 2,500 | 3,000 |
III | 5,000,000 | 1,700 | 3,000 | 4,300 | 5,000 |
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել մեր մասնագետներին։