Your Cart
Առողջ եղիր, վայելիր ազատություն

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երբ ընտրում եք առողջության ապահովագրություն, Դուք ընտրում եք ոչ միայն պաշտպանություն, այլ նաև ներքին հանգստություն։ Մեկ որոշում՝ ավելի խաղաղ կյանքի համար, որտեղ առողջությունն առաջնային արժեք է, իսկ անհանգստությունները՝ անցողիկ։

Ժամանակ՝ Ձեզ համար։

Հանգստություն՝ նրանց համար, ում սիրում եք։

Հավասարակշռություն՝ ամբողջ կյանքի համար։

Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կազմակերպություն յուրահատուկ է, մեր լուծումները՝ նույնպես։ Առաջարկվող փաթեթները կարող են հեշտությամբ հարմարեցվել Ձեր կազմակերպության կարիքներին։

Ազատությունը սկսվում է ընտրությունից

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Եթե ունեք որևէ անհանգստության Ձեր առողջական վիճակի հետ կապված՝

  • Կապ հաստատեք մեր ապահովագրական ընկերության հետ
  • Ստացեք խորհրդատվություն մեր բժիշկ-փորձագետի կողմից
  • Ընտրեք համապատասխան բժշկական կենտրոն և հոգ տարեք ամենակարևորի մասին

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Սակագների տատանման միջակայքն է
0.18%- 26.88%
Ապահովագրված անձինք իրավունք ունեն սպասարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, լիցենզավորված ցանկացած բժշկական հաստատությունում։
Ապահովագրված անձինք իրավունք ունեն սպասարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, լիցենզավորված ցանկացած բժշկական հաստատությունում։

Սոցիալական փաթեթ

ՀՀ կառավարության 27/07/2017թ.N915-Ն որոշման համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 01-ից սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության տրամադրումն իրականացվում է ապահովագրության միջոցով:

Սոցիալական փաթեթի շրջանականերում տրամադրվող առողջության ապահովագրության ծավալը սահմանված է կառավարության որոշմամբ։

Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, և կախված նրանից, թե Դուք սոցիալական փաթեթի շահառու եք, թե բուժաշխատող, կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները՝

Սոցիալական փաթեթի շահառուների դեպքում

  • Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
  • Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
  • Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում,
  • Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:

Բուժաշխատողների դեպքում

  • Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
  • Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
  • Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում

Նշված ծառայություններից (բացառությամբ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության) օգտվելու համար կարող եք դիմել ցանկացած բժշկական կազմակերպություն, որը ներառված է առողջապահական փաթեթի շրջանակներում ծառայություններ մատուցող առողջապահական հաստատությունների ցանկում:

Սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել Ձեր պոլիկլինիկա, որին կցագրված եք:

Տրամադրվող ծառայությունների և համավճարների մասին առավել մանրամասն` ՀԱՎԵԼՎԱԾ 1

Ապահովագրություն, որը թույլ կտա դժվար պահերին մտածել ոչ թե ծախսերի, այլ ապաքինման մասին

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ապահովագրության պայմանագրով նախատեսված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպությանը ներկայացնել Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և տեղեկացնել սոցիալական փաթեթի շահառու կամ Բուժաշխատող հանդիսանալու մասին:

Առողջություն

Առողջություն

Առողջություն

Առողջություն

Ազատ լինելն ապահով է