Mobile app ARM html

«ՍԻԼ ՄՈԲԱՅԼ» Հավելվածի Հիմնական Պայմաններ

1.  Պայմաններում կիրառվող հասկացություններն ու սահմանումները.

1.1.  Ընկերություն՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ, այդ թվում՝ վերջինիս մասնաճյուղերը:

1.2. Հաճախորդ՝ 18 տարին լրացած ֆիզիկական անձ (Ապահովադիր և/կամ ապահովագրված անձ), ով իրավունք ունի օգտվել Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից:

1.3. Կողմեր՝ Ընկերությունը և Հաճախորդը միասին:

1.4. Կայք՝ Ընկերության պաշտոնական կայքը` www.silinsurance.am

1.5. Պայմաններ՝ Ընկերության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին և ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվող առցանց` Հավելվածի միջոցով ապահովագրական ծառայությունների մատուցման սույն հիմնական պայմաններ և դրույթները, որոնք սահմանում են Ընկերության կողմից Հաճախորդին առաջարկվող առցանց/հեռահար ապահովագրական ծառայությունների մատուցման հետ կապված փոխհարաբերությունների և իրականացվող գործառնությունների հիմնական պայմանները և դրույթները, անվտանգության կանոնները և երաշխիքները:

1.6. Ուղեցույց՝ Համակարգից/Հավելվածից օգտվելու կարգը, որում ներառված են օգտակար խորհուրդներ:

1.7. Հեռակառավարման համակարգ կամ Համակարգ՝ ինտերնետային, բջջային և այլ միջավայրերում Ընկերության կողմից առաջարկվող այլ գործիքներ և համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս էլեկտրոնային կապի, հեռախոսակապի միջոցով կամ այլ կերպ օգտվել ապահովագրական ծառայություններից՝ առանց Ընկերության գրասենյակ այցելելու, անհրաժեշտության դեպքում վճարումը կատարելով Վճարային համակարգի միջոցով՝ Քարտի օգտագործմամբ: Ապահովագրական ծառայությունների տեսակները/դասերը, դրանք կարգավորող պայմաններն ու կանոնները հրապարակվում են Կայքում կամ համապատասխան Համակարգից օգտվելու համար սահմանված այլ կայքերում, ծրագրային ապահովման միջոցներում ու բջջային հավելվածներում և կարող են ժամանակ առ ժամանակ միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից:

1.8. Հավելված` «Սիլ մոբայլ» տիրույթում և/կամ Ընկերության կողմից նշված այլ հասցեում առցանց ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս Հաճախորդին սմարթֆոնի կամ համապատասխան հնարավորություններ ունեցող այլ սարքի (այսուհետ՝ տեխնիկական սարք) միջոցով օգտվել ապահովագրական ծառայություններից:

1.9. Ծառայություններ՝ Ընկերության կողմից Համակարգի/Հավելվածի միջոցով առաջարկվող ապահովագրական ծառայություններ, որոնց պայմանները սահմանվում են Ընկերության խորհրդի կողմից հաստատված համապատասխան Ծառայությունների պայմաններով:

1.10.     Անձնական տիրույթ՝ Հաճախորդի անձնական օգտագործման տեխնիկական սարքի տիրույթ, որի օգնությամբ Հաճախորդը կարող է օգտվել Համակարգի/Հավելվածի միջոցով Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից:

1.11.      Հայտ՝ Ապահովագրական պայմանագիր կնքելու մասին հայտ կամ ապահովագրական պատահարի մասին Ընկերությանը տեղեկացնելու և/կամ ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմելու հայտ։

1.12.      Ապահովագրական գաղտնիք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունը:

 

1.13.      Անհատական/անձնական տվյալներ՝ Հաճախորդին և/կամ վերջինիս հետ փոխկապակցված անձին (կիրառելիության դեպքում) վերաբերող տվյալների, տեղեկությունների, փաստերի, հանգամանքների մասին ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով անձին նույնականացնել: Այդպիսի տվյալներ են անձնական կյանքի, կենսաչափական և հատուկ կատեգորիայի տվյալները, ներառյալ՝ անունը, ազգանունը, ծննդավայրը, ծննդյան ամսաթիվը, ազգությունը, քաղաքացիությունը, բնակության/գտնվելու վայրի հասցեները, կոնտակտային տվյալները, անձնական և ամուսնական կարգավիճակը, ռեզիդենտությունը և այլն:

1.14.      Քարտ՝ ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկերի կողմից թողարկված քարտ:

1.15.      Վճարային համակարգ՝ ArCa, Visa, Mastercard և այլ միջավայրերում կիրառվող ու ՀՀ օրենսդրության համաձայն այդպիսին համարվող վճարահաշվարկային համակարգեր:

1.16.     Ապահովագրության պայմաններ՝ Համապատասխան ապահովագրական ծառայությունների մատուցման կանոններ՝ հաստատված Ընկերության Խորհրդի կողմից, որը պարտադիր է Կողմերի համար:

1.17.      Տեղեկատվական ամփոփագիր՝ Ընկերության կողմից տրամադրվող Ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող ամփոփաթերթեր:

1.18.     ՀՀ՝ Հայաստանի Հանրապետություն:

1.19.      ՀՀ ԿԲ՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ:

2. Ընդհանուր դրույթներ

2.1.        Պայմանները կարգավորում են Ընկերության և Հաճախորդի միջև ծագած իրավահարաբերությունները Հավելվածի միջոցով Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելիս, ինչպես նաև սահմանում են Հավելվածից օգտվելու ընդհանուր, այդ թվում՝ անվտանգության կանոնները:

2.2.       Պայմաններում եզակի թվով սահմանված տերմինները (բառերը) արտահայտում են նույնի տերմինի (բառի) հոգնակի թիվը ու հակառակը:

2.3.       Հավելվածը հարմարավետ գործիք է, որը հնարավորություն է տալիս առանց Ընկերության գրասենյակ այցելելու, արագ և արդյունավետ եղանակով Հավելվածում գրանցվելու և Հավելվածում սահմանված պայմաններին համաձայնվելու դեպքում Հավելվածի միջոցով Ծառայություններից օգտվել՝ դրանց գամար վճարելով Վճարային համակարգի միջոցով՝ Հաճախորդին պատկանող Քարտի օգտագործմամբ, այդ թվում՝ ներկայացնել հայտեր, ստանալ առաջարկներ, կնքել պայմանագրեր, տեղեկացնել Ընկերությանը տեղի ունեցած ապահովագրական պատահարների մասին և հետևել դրանց ընթացքին, ինչպես նաև իրականացնել Հավելվածում Ընկերության կողմից հասանելի դարձված այլ գործողություններ:

2.4.       Հավելվածը հասանելի է դառնում Հաճախորդի կողմից համապատասխան նույնականացում անցնելուց հետո, ինչը պարտադիր է:

2.5.       Հաճախորդը Հավելվածից կարող է օգտվել, եթե ունի Հավելվածից օգտվելու համապատասխան տեխնիկական և ծրագրային ապահովվածություն, այդ թվում՝ հասանելիություն համացանցին, Mobile տիրույթի դեպքում՝ iOS կամ Android օպերացիոն համակարգի առկայություն:

2.6.       Հաճախորդը Հավելվածից օգտվելու համար պետք է նույնականացվի՝ ապահովելով որոշակի քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ լրացնի Ուղեցույցով պահանջվող տեղեկատվությունը, հետևի Ուղեցույցում նկարագրված կանոններին, այնուհետև  սահմանի  Համակարգում  չկրկնվող  մուտքանուն,  գաղտնաբառ  և  PIN-

 

ծածկագիր, որից հետո պետք է նկարվի անձնագրի հետ միասին Հավելվածում նկարագրված ձևին համապատասխան:

2.7.       Հաճախորդի նույնականացման համար պարտադիր է նաև Հաճախորդին պատկանող բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի լրացումը Ուղեցույցով սահմանված համապատասխան դաշտում: Ընդ որում, բջջային հեռախոսահամարի փոփոխման մասին Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը տեղեկացնել Հավելվածում համապատասխան փոփոխությունների իրականացման նպատակով: Հավելվածում արդեն իսկ գրանցված բջջային հեռախոսահամարով նոր գրանցման դեպքում գրանցված հեռախոսահամարն ապաակտիվացվում է՝ համապատասխան ծանուցում ուղարկելով գրանցված հեռախոսահամարի օգտատիրոջը, ով պարտավոր է Ընկերությանը տրամադրել իր նոր հեռախոսահամարը:

2.8.       Հաճախորդը Հավելվածում գրանցվելուց հետո էլեկտրոնային եղանակով ծանոթանում է Պայմաններին, Հավելվածի միջոցով Հաճախորդին հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորություներին, ինչին էլեկտրոնային եղականով համաձայնվելը և գործընթացին ընթացք տալը նշանակում է, որ Հաճախորդի և Ընկերության միջև կնքվել է Հավելվածի միջոցով տրամադրվող համապատասխան ծառայություններից օգտվելու պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):

2.9.       Կողմերը ընդունում են, որ Հաճախորդի կողմից օգտանվան/մուտքանվան և գաղտնաբառի լրացումը բավարար պայման է Հաճախորդի նույնականացման և Հավելվածի միջոցով Հաճախորդին ապահովագրական ծառայություններ մատուցելու համար:

2.10.     Կողմերը համաձայնում են, որ Ընկերությունն իրավասու է Հավելվածում իրականացնել Հաճախորդին նույնականացնելու այլ գործողություններ, այդ թվում՝ Հաճախորդից պահանջել այլ տվյալներ, ձայնային հաստատումներ և փաստաթղթեր, իսկ Հաճախորդը պարտավոր է ապահովել իրեն նույնականացնելու համար Ընկերության բոլոր պահանջների կատարումը: Ընկերությունն իրավունք ունի պահանջել օտար լեզուներով ներկայացված փաստաթղթերի, այդ թվում՝ լիազորագրերի հայերեն թարգմանությունը՝ հաստատված որակավորված թարգմանչի կամ վավերացված նոտարի կողմից:

2.11.      Ընկերությունը պարտավոր չէ Պայմանագիր կնքել յուրաքանչյուրի հետ, առավել ևս երբ կասկածներ կան Հաճախորդի ինքնության, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող գործողությունների օրինականության և իրավաչափության վերաբերյալ, որի մասին Ընկերությունը պարտավոր չէ պարզաբանում տալ Հաճախորդին:

2.12.     Կողմերն ընդունում են, որ Հաճախորդի կողմից օգտագործվող գաղտնաբառով, PIN ծածկագրով, ինչպես նաև մատնահետքի կամ դեմքը նույնականացնելու կամ այլ հեռախոսային ֆունկցիաների մուտքագրման դեպքում Հավելվածում Ընկերությանը ներկայացվող բոլոր հայտերը, դիմումները, պայմանագրերն ու այլ էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով ստորագրված Հաճախորդի կողմից, արտահայտում են վերջինիս իրական կամքը և ունեն թղթային օրինակի վրա դրված բնօրինակ ստորագրությանը համարժեք իրավաբանական ուժ:

2.13.     Հավելվածում «Համաձայն եմ», «Ընդունում եմ», «Հաստատում եմ» և/կամ համաձայնություն արտահայտող այլ կոճակների նշումով Հաճախորդը հավաստում է, որ համաձայն է այն պայմաններին, որոնք ներկայացված են տվյալ համաձայնության ներքո, այդ թվում՝ սույն Պայմաններին:

«Ընդունել և ստորագրել» կամ նմանատիպ այլ կոճակների սեղմումը և//կամ համապատասխան դաշտերում «V» նշանի մուտքագրումը նշանակում է, որ Հաճախորդը

 

կարդացել, ծանոթացել, համաձայնվել, ընդունել և ստորագրել է համապատասխան պայմանները, համաձայնությունները, տեղեկանքները, այլ փաստաթղթերն ու տեքստերը, և պարտավորվում է պատշաճ և ժամանակին կատարել դրանցով նախատեսված պայմաններն ու պահանջները.

2.14.     Ընկերության համապատասխան ծառայության համար Ընկերության սահմանած օրինակելի/տիպային փաստաթղթի` Հաճախորդի կողմից էլեկտրոնային ստորագրումը/վավերացումը կամ համապատասխան դեպքերում՝ Հաճախորդի կողմից ծառայությունից օգտվելու գործողության կատարումը փաստում է Հաճախորդի կողմից Պայմանների, տվյալ ծառայության համար Ընկերության կողմից սահմանված Սակագների ընդունումը:

2.15.     Հաճախորդի կողմից Հայտի ներկայացումից հետո այն Ընկերության կողմից կարող է ստուգվել: Հայտի ստուգման արդյունքում բացասական որոշման, և հետևաբար, ներկայացված հայտի մերժման վերաբերյալ Հաճախորդը ծանուցվում է Հավելվածի միջոցով՝ Հավելվածում փաստաթղթի կարգավիճակի համապատասխան փոփոխման և/կամ Համակարգի միջոցով գեներացված ծանուցում ուղարկվելու միջոցով:

2.16.     Հաճախորդն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում Հավելվածում մուտքագրված տվյալների իսկության, ամբողջականության, արժանահավատության, թերի ներկայացման, կատարված տպագրական կամ այլ սխալների ու վրիպակների, բացթողումների համար, ինչպես նաև անվտանգության և այլ կանոնների չպահպանման և դրանցից բխող հետևանքների համար և հավաստում է, որ ներկայացված տվյալները կարող են հիմնավորվել համապատասխան փաստաթղթերով, եթե այդ մասին Ընկերությունը պահանջ ներկայացնի: Համակարգում Հաճախորդի կողմից կատարվող գործողությունները Ընկերության կողմից դիտարկվում են որպես Հաճախորդի կամքի ուղղակի, ազատ և իրական արտահայտում:

2.17.     Հաճախորդը Համակարգում չի կարող կատարել պարտադիր լրացման ենթակա տվյալների հեռացում կամ փոփոխություններ օրինակելի ձև հանդիսացող փաստաթղթերում, եթե դրանք չեն հանդիսանում փաստաթղթերի լրացման գործողություններ:

2.18.    Ընկերությունն իրավունք ունի ՀՀ օրենսդրության, Ապահովագրության պայմանների և/կամ իր ներքին իրավական ակտերի հիման վրա սահմանափակել Ընկերության որոշակի ծառայություններից օգտվող անձանց/Հաճախորդների շրջանակը:

2.19.     Պայմաններն ընդունելով՝ Հաճախորդը լիազորում և տալիս է իր համաձայնությունը Ընկերությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները/գործողությունները՝ Հաճախորդի օգտին կամ ոչ հիմնական/էական բնույթ ունեցող (վրիպակների, սխալների, տառասխալների և այլ թերությունների ուղղում, Ընկերության ծառայությունների անվանումների խմբագրումներ և այլն) բոլոր փոփոխությունները կատարելու համար՝ առանց Հաճախորդի լրացուցիչ համաձայնության կամ ստորագրության:

2.20.    Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Պայմաններով սահմանված կարգով, սակայն Պայմաններից տարբերվող դրույթների մասով կարող են կարգավորվել առանձին պայմանագրով կամ համաձայնագրով, որը Կողմերի համաձայնությամբ կարող է կնքվել ծառայության տրամադրման և սպասարկման ցանկացած փուլում:

2.21.     Որոշ Հաճախորդների համար կարող են սահմանվել Պայմաններից տարբերվող պայմաններ:

2.22.    Այն դեպքում, երբ Ընկերության կողմից առանձին ծառայությունների մատուցման համար սահմանված են առանձին պայմաններ և/կամ կնքված են առանձին պայմանագրեր, դրանք գործում են ի լրումն Պայմանների:

 

2.23.    Ապահովագրության պայմանագրերի անբաժանելի մասն են կազմում նաև Պայմանները, տեղեկատվական ամփոփագրերը, Կայքի, բջջային հավելվածների և այլ ծրագրային ապահովման օգտագործման կանոնները և պայմանները, ինչպես նաև Հաճախորդի և Ընկերության իրավահարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերը:

2.24.    Հաճախորդը Ընկերության կողմից սպասարկվում է շուրջօրյա ռեժիմով՝ բացառությամբ Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում լրացուցիչ մշակում, հաստատում պահանջող գործարքների, որոնց մասով սպասարկումն իրականացվում է մեկ գործառնական օրվա ընթացքում, որը կարող է փոփոխվել Ընկերության կողմիցը:

Պայմանների իմաստով գործառնական օր է համարվում Հաճախորդի սպասարկման համար սահմանված օրերն ու ժամերը, իսկ աշխատանքային օր է համարվում հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմում` ժամը 9:00-ից 18:00-ն:

2.25.    Հաճախորդը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Ընկերությունն օգտագործի իր (Հաճախորդի) կոնտակտային տվյալները (անունը, ազգանունը, հասցեն, հաղորդակցման տվյալները և այլ անձնական տվյալներ), ինչպես նաև իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու` Ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ընկերություններին տրամադրի այդ տվյալները` Ընկերության կողմից ծառայությունների մատուցման, Հաճախորդին ծառայություններ առաջարկելու կամ մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով, ինչը չի համարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ապահովագրական գաղտնիքի հրապարակում:

2.26.    Հաճախորդը տեղեկացված է, որ Ընկերության նկատմամբ Հաճախորդի պարտավորությունների, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունների առկայության դեպքում վերջինիս կողմից Ընկերություն ներկայացված հայտը կարող է մերժվել կամ դրա քննության ժամկետը կասեցվել, եթե այլ բան նախատեսված չէ Ապահովագրության պայմանագրով:

2.27.    Ընկերությունը կարող է սեփական նախաձեռնությամբ ժամանակավորապես՝ ամբողջովին կամ մասամբ, դադարեցնել Հավելվածի միջոցով Ծառայությունների մատուցումը՝ Համակարգի/Հավելվածի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացման նպատակով՝ քայլեր ձեռնարկելով Հավելվածի տեխնիկական սպասարկումն իրականացնելու և անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

2.28.    Ընկերությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել Համակարգ, Հավելված մուտք գործելու Հաճախորդի հնարավորությունը՝ Պայմաններով, Ապահովագրության պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու, Հաճախորդի նույնականացման մասով կասկածներ ունենալու դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ Ընկերությունը հիմքեր ունի ենթադրելու, որ Համակարգը կամ Հավելվածն օգտագործվում է երրորդ անձի կողմից, կամ Համակարգի, Հավելվածի անվտանգության ապահովման նկատառումներով, կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2.29.    Ընկերությունն իրավունք ունի, ի կատարումն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կամ ՀՀ նորմատիվ և/կամ Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջների, Հաճախորդից պահանջել ներկայացնելու բոլոր անհրաժեշտ տեղեկությունները Համակարգի, Հավելվածի միջոցով ներկայացված հայտերի և դրանց կցված փաստաթղթերի վերաբերյալ, իսկ վերջիններս չտրամադրելու դեպքում` կասեցնել Համակարգի, Հավելվածի միջոցով ներկայացված

 

հայտերի քննությունը, Հավելվածով գործողություններ կատարելը կամ մերժել Պայմանագրի հաստատումը (այդ թվում՝ մերժել Հաճախորդի հետ գործարար հարաբերությաւն հաստատումը), լրացուցիչ տեղեկատվություն, փաստաթուղթ/եր/ պահանջել կամ կիրառել Համակարգի, Հավելվածի օգտագործման հանդեպ այլ սահմանափակումներ:

2.30.    ՀՀ օրենսդրության պահանջների, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի բանաձևերի, միջազգային իրավունքի նորմերի, միջազգային և օտարերկրյա պատժամիջոցների հիման վրա Ընկերության կողմից միակողմանիորեն ստանձնած պարտավորությունների արդյունքում, Ընկերության աջակցող Ընկերություների պահանջով կամ Ընկերության իրավասու մարմնի որոշմամբ` Ընկերությունը կարող է սահմանափակումներ կամ արգելքներ սահմանել և կիրառել որոշակի երկրների քաղաքացիություն (գրանցում) կամ ռեզիդենտություն ունեցող և/կամ որոշակի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ: Նման սահմանափակումների արդյունքում կարող են ինչպես արգելվել Համակարգի, Հավելվածի օգտագործումն ու Հաճախորդի հետ համագործակցությունն ընդհանրապես, այնպես էլ կիրառվել առանձին ծառայությունների գծով սահմանափակումներ:

2.31.     Ընկերությունն իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու՝ ՀՀ օրենսդրության              պահանջներին              համապատասխան,              Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրո ՀԿ-ին և ՀՀ Կենտրոնական բանկին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2.32.    ⦁Պայմանների, Ապահովագրության պայմանների և Ապահովագրության պայմանագրերի, Հավելվածի միջոցով Հաճախորդին մատուցվող ծառայությունների տեսակների և/կամ դրանց մատուցման, այդ թվում՝ Հաճախորդին նույնականացման պայմանների և/կամ կարգի, այդ թվում` Ընկերության կողմից ծառայությունների մատուցման համար Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկի, որոնց փոփոխությունները հասանելի են Ընկերության տարածքում, Հավելվածում և/կամ Կայքում, փոփոխությունների մասին Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ, եթե ՀՀ օրենսդրությամբ և Պայմաններով այլ ժամկետ սահմանված չէ` ինտերնետային և մոբայլ տիրույթներում, նաև հրապարակելու միջոցով, իսկ Կողմերի միջև նախապես համաձայնեցված լինելու դեպքում` նաև Հաճախորդի համար նախընտրելի այլ եղանակով: Եթե մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Հաճախորդը գրավոր չի տեղեկացնում Ընկերությանը` Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցնելու իր կամքի մասին, ապա այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Հաճախորդի կողմից:

2.33.    Կողմերի միջև նախապես համաձայնեցված լինելու դեպքում Ընկերությունը Հաճախորդի հետ հաղորդակցվում է, այդ թվում` ուղարկում է հաղորդագրություններ, Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հետ կապված փաստաթղթեր, Հաճախորդի հետ համաձայնեցված եղանակով և հաղորդակցման տվյալներով: Ընկերությունն իրավունք ունի օգտագործել Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և այլ հաղորդակցման տվյալները` Հաճախորդին Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական, գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: Տեղեկատվական բնույթի  հաղորդագրությունը  կարող  է  ներառել  Ընկերության  Ծառայությունների

 

պայմանների, Կողմերի միջև հաղորդակցման կարգի, Կողմերի իրավունքների և պարտականությունների սահմանման, փոփոխման կամ դադարեցման, ապահովագրական ոլորտը կարգավորող իրավական նորմերի, նորմատիվ իրավական ակտերի, Ընկերության ներքին իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև Հաճախորդի պարտավորությունների, դրանց առաջացման հիմքերի, մարումների և պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Ընկերության կողմից կիրառված (կիրառվող) պատասխանատվության միջոցների, դրանց կիրառման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը:

Հավելվածի միջոցով Հաճախորդի ներկայացրած Հայտերի ուսումնասիրման արդյունքների, ինչպես նաև Հաճախորդի այլ գործառնությունների մասին Ընկերությունը կարող է տեղեկացնել Հաճախորդին էլեկտրոնային եղանակով, որի մասով Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, ներառյալ՝ Հավելվածի էջերի համապատասխան մասում տեղեկություններ տեղադրելով, էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելով, բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությունների (SMS), Համակարգի բջջային հավելվածների կողմից ուղարկվող հաղորդագրությունների (Push Notifications) միջոցով և այլ եղանակներով:

2.34.    Հաճախորդն ընդունում է, որ տեղեկատվությունը, ուղարկվող ծանուցումները և բջջային հեռախոսակապի կարճ հաղորդագրության (SMS) միջոցով ծանուցման դեպքում Հաճախորդը համարվում է պատշաճ ծանուցված` վերջինիս հասցեագրված Ընկերության հաղորդագրությունը Հաճախորդի կողմից Ընկերությանը տրամադրված փոստային հասցեին, էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին Ընկերության կողմից ուղարկվելու դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե Հաճախորդը փաստացի երբ է ստանում այդ տեղեկատվությունը: Հաճախորդը պարտավորվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան փոփոխություններից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնել Ընկերությանն իր հասցեի, Ընկերությանը ներկայացված այլ տեղեկություններում և փաստաթղթերում ցանկացած փոփոխությունների մասին, այդ թվում՝ ռեզիդենտության կարգավիճակի փոփոխության մասին: Հաճախորդի կողմից վերոնշյալ պարտավորության չկատարման դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից կրած վնասների համար:

2.35.    Հավելվածի միջոցով կատարված գործողությունների մասին տվյալները պահպանվում են Ընկերությունում և կարող են Ընկերության իրավունքների և շահերի պաշտպանության ժամանակ օգտագործվել որպես ապացույց :

2.36.    Հաճախորդի կողմից Հավելվածի միջոցով մեկից ավելի Ծառայություններից օգտվելու դեպքում տեղեկությունների ստացման մեկ միասնական եղանակ է կիրառվելու, բացառությամբ Հաճախորդի կողմից առանձին ծառայության համար տեղեկատվության ստացման այլ եղանակ ընտրելու մասին ներկայացված դիմումի կամ Պայմանագրի:

2.37.    Հաճախորդը տեղեկացված է և ընդունում է, որ Հաճախորդի և Ընկերության միջև հեռախոսազրույցը, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է ձայնագրվել, որն ունի ապացուցողական նշանակություն և կարող է օգտագործվել Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջինիս իրավունքների ու շահերի պաշտպանությունից ելնելով:

2.38.    Հաճախորդը պատասխանատու է Ընկերության կրած բոլոր այն ծախսերի, կորուստների և վնասների համար, այդ թվում՝ բաց թողնված օգուտի համար, որոնք առաջացել են Պայմաններով սահմանված` Հաճախորդի պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու կամ անգործության հետևանքով:

 

2.39.    Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում որևէ անձի, այդ թվում՝ Հաճախորդի կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար (ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը), եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Ընկերության կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործողություններ կատարելու հետևանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջների:

2.40.    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Համակարգի, Հավելվածի ծառայություններից օգտվելիս այլ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների կամ այլ անձանց կողմից սահմանված և վերջիններիս համար գանձվող վճարների համար:

2.41.     Ֆիզիկական անձ Հաճախորդը ներկայացուցչի միջոցով կարող է հանդես գալ լիազորագրի հիման վրա, որը իրավաբանական ուժ կունենա միայն այն դեպքում, եթե վավերացված լինի նոտարական կարգով, իսկ ՀՀ տարածքից դուրս տրված լինելու դեպքում` ունենա նաև համապատասխան վավերացում (ապոստիլ, հյուպատոսական վավերացումներ/հաստատումներ): Ընկերությունն իրավունք ունի պահպանել լիազորագրերը, տեղեկանքներն ու այլ փաստաթղթերը:

2.42.    Համակարգի տրամադրման դադարեցումը չի հանգեցնում Ընկերության և Հաճախորդի միջև առկա այլ՝ գրավոր ձևով հաստատված պայմանագրային հարաբերությունների փոփոխմանը կամ դադարեցմանը, եթե Կողմերի միջև գրավոր ձևով նախատեսված չէ այլ բան:

3.   Անվտանգության կանոններ

3.1.          Համակարգից/Հավելվածից օգտվելու համար Ընկերության կողմից Հաճախորդին կարող են տրամադրվել և կիրառվել գաղտնաբառեր, անվտանգության կոդեր։

3.2.          Հաճախորդը համաձայնում և պարտավորվում է պահպանել Համակարգ/Հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ տեղեկությունների, Ապահովագրության պայմանագրերի գաղտնիությունը, չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հայտնի/հասանելի չդարձնել իր՝ Համակարգ/Հավելված մուտք գործելու և Համակարգի/Հավելվածի շահագործման համար օգտագործվող գաղտնաբառերը, կոդերը և այլ տվյալները, թույլ չտալ Համակարգի/Հավելվածի ծրագրային ապահովման պաշտպանված մասի արտատպում, վերծանում, ձևափոխում և տարածում կամ կատարել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի տվյալները երրորդ անձանց հայտնի, հասանելի դառնալուն:

3.3.       Հաճախորդը պարտավորվում է պահպանել Համակարգի/Հավելվածի ծրագրային ապահովման օգտագործման հետ կապված հեղինակային, այդ թվում՝ մտավոր սեփականության բոլոր իրավունքները, Համակարգը/Հավելվածն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան:

3.4.       Հաճախորդը տեղեկացված է, որ առաջարկվող Ծառայությունների ցանկն ու հնարավորությունները կարող են սահմանափակվել՝ կախված Հաճախորդի տեխնիկական սարքերի հնարավորություններից, կապի որակից, Հաճախորդի գտնվելու վայրից, Ընկերության կողմից իրականացվող տեխնիկական սպասարկման աշխատանքներից և այլ գործոններից: Ընկերությունը կարող է ավելացնել կամ պակասեցնել Համակարգով/Հավելվածով մատուցվող գործառնությունների շրջանակը։

3.5.       Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի անձնական/անհատական տվյալների, այդ թվում՝ մուտքանվան, գաղտնաբառի՝ երրորդ

 

անձանց բացահայտվելու, հասանելի դառնալու արդյունքում Հաճախորդին պատճառված ցանկացած տեսակի վնասի համար: Հաճախորդը պարտավորվում է Ընկերությանը որևէ պահանջ չներկայացնել՝ կապված Համակարգի/Հավելվածի շահագործման ընթացքում՝ երրորդ անձանց գործողությունների հետ:

3.6.       Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի վերջնական սարքավորման կամ էլեկտրոնային հաղորդակցման ցանցի խափանման կամ ընդհատման, կամ երրորդ անձանց չարտոնված մուտքի արդյունքում Հաճախորդին պատճառված ցանկացած տեսակի վնասի համար, ուստի Հաճախորդը պետք է ինքնուրույն իրականացնի իր տեղային ցանցի (Ընկերության հետ սահմանազատման կետից հետո գտնվող) աշխատանքի ապահովումը և ցանցային սարքավորումների պաշտպանությունը:

3.7.       Իր իսկ անվտանգությունից ելնելով՝ Հաճախորդը հայտնում է իր պատրաստակամությունը Ընկերությանն անհապաղ հայտնել համապատասխան լիազորություն չունեցող անձանց կողմից իր՝ Համակարգից/Հավելվածից օգտվելու միջոցով Անձնական տիրույթ մուտք գործելու կամ նման փորձի մասին և/կամ իր Անձնական տիրույթի միջոցով համապատասխան լիազորություն չունեցող անձանց կողմից գործարք կատարելու կամ նման փորձի մասին:

3.8.      Հաճախորդի անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ընկերությունն ապահովում է անվտանգության հուսալի միջոցների կիրառումը: Սակայն Հաճախորդը տեղեկացված է, որ Համակարգն/Հավելվածն օգտագործում է իր ռիսկով, և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Համակարգի/Հավելվածի օգտագործման հետ կապված կապի խափանումների, տվյալների կորուստների, ինչպես նաև Համակարգի/Հավելվածի օգտագործումից բխող իր (Հաճախորդի) տվյալների և/կամ իր (Հաճախորդի) ցանկացած այլ կորուստների և վնասների համար:

3.9.       Հավելվածն աշխատում է շուրջօրյա: Համակարգում/Հավելվածում տեխնիկական խափանումների դեպքում Ընկերությունը դրանք կարգավորում է հնարավոր սեղմ ժամկետներում:

3.10.     Ընկերությունը պատասխանատու չէ պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր), այդ թվում` սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած՝ Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:

3.11.      Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հաճախորդի Անձնական տիրույթից ստացված տվյալների, հայտերի ամ Անձնական տիրույթի միջոցով իրականացված այլ գործողությունների կամ անգործության համար, անգամ եթե ապացուցվի, որ այդ գործողությունները կատարվել են Հաճախորդի Անձնական տիրույթ մուտք գործելու և գործողություններ իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվության անճշտության, թերի ներկայացման և/կամ Պայմանների անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով Հաճախորդի վնասների համար:

 

4.   Ծառայությունների պայմանները

4.1.        Ծառայությունները հանդիսանում են հրապարակային առաջարկ (օֆերտա), որը համարվում է Հաճախորդի կողմից ընդունված (ակցեպտավորված)՝ Ընկերության սահմանած օրինակելի/տիպային ձևով սահմանված Հայտը կամ պայմանագիրը Հաճախորդի   կողմից՝          էլեկտրոնային          միջավայրում

 

հաստատելու/ստորագրելու/վավերացնելու    պահից՝    այն    ընդունելու    և     դրա    հետ համաձայնվելու եղանակով:

4.2.       Հավելվածով    տրամադրվում    են    կամ    կարող    են    տրամադրվել    հետևյալ Ծառայությունները.

  • ԱՊՊԱ պայմանագրերի կնքում,
  • Աջակցության ապահովագրության պայմանագրերի կնքում,
  • Առողջության    ապահովագրության    առաջարկների    տրամադրում    (կորպորատիվ հաճախորդների համար),
  • Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրոթույուն (Կասկո) ապահովագրության առաջարկների տրամադրում,
  • Առողջության ապահովագրության գծով պատահարների գրանցում և դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հարցում ու տրամադրում,
  • Աջակցության   ապահովագրության   գծով    պատահարների    գրանցում   և    դրանց ընթացքին հետևում,
  • Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մատուցվող այլ ապահովագրական ծառայություններ:

 

  1. 5.   Այլ պայմաններ

5.1.        Սույն Պայմաններին համաձայնություն տալը կամ Հավելվածում գրանցվելը Ընկերության համար չի առաջացնում ապահովագրական ծառայություն մատուցելու պարտավորություն:

5.2.       Ընկերության կողմից Համակարգում/Հավելվածում կարող են տեղադրվել Ընկերության կամ վերջինիս հետ համագործակցող կազմակերպությունների ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը և հեղինակային իրավունքով պաշտպանվող այլ օբյեկտներ: Բոլոր այդ օբյեկտները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ, և դրանց ապօրինի օգտագործումը կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հետևանքների:

5.3.       Պայմանների փոփոխություններն ուժի մեջ են մտնում Ընկերության կողմից Պայմաններով սահմանված կարգով Հաճախորդին ծանուցում ուղարկելու միջոցով: Ընդ որում, եթե Հաճախորդը համաձայն չէ փոփոխությունների հետ, ապա Հաճախորդի գրանցումը ինքնաբերաբար համարվում է դադարեցված, իսկ Ընկերության հանդեպ պարտավորությունները դադարում են դրանց պատշաճ և ամբողջական կատարումից հետո:

 

 

 

Հավելված 1

Հաճախորդի համաձայնությունը

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը առ այն, որ՝

 

  • «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի կողմից հարցումներ կատարվեն ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին և վերջինիս խնդրում եմ Ընկերությանը տրամադրել տվյալներ, որոնք կարող են առնչվել կամ վերաբերվել ինձ համապատասխան ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս և/կամ պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
  • Ընկերության  կողմից  հարցումներ  կատարվեն  ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված

 

հանրային և հանրամատչելի բազաներին, և Ընկերության սպասարկման ոլորտում հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող այլ անձանց, և ստանան իմ վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ անձնական տվյալներ), իսկ վերոնշյալ իրավասու մարմիններին խնդրում եմ, հարցմանն ի պատասխան, ցանկացած հարցվող տվյալ (այդ թվում՝ անձնական) փոխանցել Ընկերությանը, որոնք Ընկերության կողմից մշակվելու են ինձ հասցեագրված ծանուցմամբ (այսուհետ՝ Ծանուցում)   նկարագրված   կարգով   և   ժամկետներում,   որը   հասանելի է www.silinsurance.am կայքում և Ընկերությունում։

  • Իմ անձնական տվյալները Ընկերության կողմից փոխանցվեն ՀՀ Կենտրոնական Բանկին, Հայաստանի Ավտոպահովագրողների բյուրո ՀԿ-ին և ապահովագրական սպասարկման ոլորտում հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող այլ անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Հավաստում եմ, որ կարդացել եմ Պայմանները, ծանոթացել եմ դրան, որոնք ինձ համար ամբողջությամբ հասկանալի են, ընդունելի և համաձայն եմ դրանց հետ։

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 19.09.2024 16:47

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: