Ցանկացած կազմակերպության գույքը, տեխնիկան, սարքավորումները տվյալ կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կարևորագույն տարրեր են, որոնք, սակայն, կարող են վնասվել, ոչնչանալ տարբեր ռիսկերի հետևանքով՝ պատճառելով ընկերությանը հսկայան վնասներ: Ապահովագրե՛ք Ձեր կազմակերպության գույքը մեզ մոտ և շարունակեք Ձեր անխափան գործունեությունը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ
ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ
Ի դեպ՝ Ապահովագրության պայմանագիր կարող է կնքվել ինչպես վերը նշված յուրաքանչյուր ռիսկի գծով առանձին, այնպես էլ նրանց ցանկացած համակցության կամ կոմբինացիայի համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ
Գույքի ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.03% - 1,76%:
Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.
Ընկերության պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: