ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից այդ կազմակերպության կարևորագույն օղակներից է, որի լավ, արդյունավետ աշխատանքից է կախված ընկերության հաջողությունների զգալի մասը: Սակայն նրանց կյանքին, առողջությանը, ինչպես նաև աշխատունակությանը կարող է վնաս պատճառվել հանկարծակի անսպասելի, պատահարների պատճառով: Դուք ունեք հնարավորություն ապահովագրելու Ձեր աշխատակիցներին նման դժբախտ պատահարներից:

 

Ապահովագրվող ռիսկեր

  • Դժբախտ պատահարի հետևանքով մահ
  • Դժբախտ պատահարի հետևանքով մշտական ընդհանուր անաշխատունակության
  • Դժբախտ պատահարի հետևանքով ժամանակավոր ընդհանուր անաշխատունակություն, ներառյալ` բժշկական ծախսեր:

 

Ապահովագրման ենթակա անձինք

Կազմակերպությունների 65 տարին չլրացած աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները:

 

Ապահովագրության տարածք

Դժբախտ պատահարներից  ապահովագրությունը կարող է գործել՝

  1. Միայն աշխատավայրում
  2. Միայն ՀՀ-ում
  3. Ողջ աշխարհում

 

Ապահովագրական սակագին

Դժբախտ պատահարներից  ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.02% - 1.24%:

Ուշադրություն՝ Ապահովագրությունը կարող է գործել ինչպես շուրջօրյա, այնպես էլ միայն աշխատանքային ժամերին:

Պայմաններ (ուժի մեջ սկսած 01.01.2023թ․)
Պայմաններ (ուժի մեջ է մինչև 31.12.2022թ․)
Փաստաթղթեր

Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Պետական գրանցման վկայական,
  • ՀՎՀՀ,
  • Բանկային հաշիվ,
  • Ապահովագրված անձանց անձնագրեր,
  • Ապահովագրված անձանց սոց. քարտեր,
  • Կոնտակտային տվյալներ:

Ընկերության  պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 15.05.2023 10:57

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: