ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր


Ցանկանում եք ձեռք բերել բնակարա՞ն

Չունե՞ք անհրաժեշտ կանխավճար

Հոգ չէ….. 

ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ առաջարկում է նոր պրոդուկտ՝  ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ:

 

Այժմ Դուք ունեք հնարավորություն ձեռք բերելու բնակարան՝ վճարելով ընդամենը 10% կանխավճար, իսկ մյուս պահանջվող մասի չափով (առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ 10%, իսկ երկրորդայինից՝ 20%) ձեռք բերելու ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում:

 

Օրինակ՝

Ենթադրենք Դուք ցանկանում եք ձեռք բերել 10 մլն. դրամ արժողությամբ բնակարան: Եթե նախկինում Ձեզ անհրաժեշտ կլիներ վճարել այդ գումարի 30%-ը՝ 3 մլն. ՀՀ դրամ և ստանալ 70% հիփոթեքային վարկ, ապա այժմ, ունենալով ընդամենը 10% կանխավճար՝ 1 մլն. դրամ, կարող եք ստանալ հիփոթեքային վարկ ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ի չափով:

 

Ինչու՞ են բանկերը պահանջում 30% կանխավճար հիփոթեքային վարկ տրամադրելիս

Բանկը հիփոթեքային վարկ տրամադրելիս պահանջում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 30%-ի չափով կանխավճար, որպեսզի նվազեցնի վարկը չմարվելու հետևանքով ֆինանսական կորուստներ կրելու իր հետագա ռիսկերը:

 

Ի՞նչ անել, եթե չունեք անհրաժեշտ կանխավճարը բնակարան ձեռք բերելու համար

 

Տարբերակ 1

Գրավադրել այլ գույք կամ դիմել սպառողական վարկերի օգնությանը

Հաճախ հիփոթեքային վարկով բնակարան ձեռքբերել ցանկացող անձիք պահանջվող կանխավճարի խնդիրը լուծելու նպատակով ստիպված են լինում գրավադրել այլ գույք կամ դիմել սպառողական այլ վարկերի օգնությանը՝ այդպիսով վճարելով տարեկան մեծ տոկոսագումարներ:

 

Տարբերակ 2

Կատարել կանխավճարի ապահովագրություն

Այս դեպքում վարկառուն վճարում է միայն տարեկան ապահովագրական վճար, որը մի քանի անգամ ավելի մատչելի է, քան Տարբերակ 1-ում նշված սպառողական վարկերի տոկոսագումարները:

 

 

Ինչո՞ւ է ավելի շահավետ ձեռք բերել ապահովագրություն, եթե անգամ Դուք ունեք անհրաժեշտ կանխավճարը

Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կողմից ընձեռնված հնարավորությունը, այն է՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտահարկի գումարների վերադարձը, միանշանակ շահավետ է վարկ վերցնել՝ վճարելով ընդամենը 10% կանխավճար, քանի որ վարկի տոկոսները ետ են վերադարձվում Ձեզ և Ձեր խնդիրն է մարել միայն մայր գումարը, այսինքն՝ 20%-ով ավել վարկի մարումը փաստացի ծախսեր չի առաջացնում, ավելին՝

եթե անգամ ունեք անհրաժեշտ կանխավճարն ամբողջությամբ կարող եք այդ գումարը ներդնել որևէ առևտրային բանկում ավանդի տեսքով և ստանալ լրացուցիչ եկամուտ՝ ավանդից ստացված տոկոսների տեսքով:


 

Այսպիսով, կանխավճարի ապահովագրությունը հնարավորություն է տալիս

1.    կանխավճարի խնդիր ունեցող անձանց ձեռք բերել բնակարան,

2.    կանխավճարի խնդիր չունեցող անձանց ապահովել լրացուցիչ եկամուտ: 

 

Կանխավճարի ապահովագրության վերաբերյալ հարցազրույց մեր ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ՝ https://bit.ly/2Nw4EV0:

 


Պայմաններ
Փաստաթղթեր

Կանխավճարի ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Գրություն-Տեղեկանք Բանկի կողմից,
  2. Վարկառուի անձնագրի պատճեն, կոնտակտային տվյալներ,
  3. Անշարժ գույքի գնահատման եզրակացության և առքուվաճառքի պայմանագրի պատճեններ,
  4. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը:
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 27.02.2019 10:55

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: