ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Պատասխանատվության զգացումը, թերևս, մարդկային բարձր արժանիքներից մեկն է: Կամա թե ակամա մարդը կարող է վնաս պատճառել որևէ երրորդ անձի և, բնականաբար, պարտավոր է հատուցել պատճառած վնասը, որը կարող է բավականին զգալի լինել: Ապահովագրելով Ձեր պատասխանատվությունը` Դուք բավականին շատ խնդիրներ լուծած կլինեք:  “ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն երաշխավորում է բոլոր այն գումարների հատուցումները, որոնք Դուք ՀՀ օրենսդրության համաձայն պարտավոր կլինեք վճարելու որևէ երրորդ անձի:

 

     Պատասխանատվության ապահովագրության տեսակներ

  • Հանրային պատասխանատվություն,
  • Մասնագիտական պատասխանատվություն,
  • Բեռնափոխադրողի պատասխանատվություն,
  • Ցանկացած այլ բնույթի պատասխանատվություն, որը կարող է ծագել երրորդ անձի նկատմամբ:

 

Սակագին

Պատասխանատվության ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.01% - 8.09%:

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմաններ
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմաններ
Փաստաթղթեր

Պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Պետական գրանցման վկայական,
  • ՀՎՀՀ,
  • Բանկային հաշիվ,
  • Կոնտակտային տվյալներ:

Ընկերության  պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 15.05.2023 11:01

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: