ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Ձեր պլանավորած ծրագրերը կարող են մեկ ակնթարթում խաթարվել ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ տհաճ միջադեպի պատճառով: Դուք ստիպված եք լինելու մոռանալ Ձեր ծրագրերի մասին և փոխարենը ուշադրությունը հառել տհաճ երևույթների վրա` վթար և դրա հետևանքներ: Խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ պատահարի հետևանքները պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ և ժամանակի կորուստ: Նմանատիպ խնդիրների մասին կարող եք ընդմիշտ մոռանալ` ապահովագրելով Ձեր ավտոմեքենան "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ում:

Ապահովագրվող ռիսկեր

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍ, ԿՈՐՈՒՍՏ, ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

  • ճանապարհատրանսպորտային պատահար,
  • բնական աղետներ (կայծակի հարված, փոթորիկ, ջրհեղեղ, կարկուտ և այլն),
  • հրդեհ, պայթյուն կամ ինքնաբռնկում,
  • կենդանիների գործողություններ,
  • թռչող առարկաների, ինչպես նաև ծառերի, քարերի և այլ առարկաների ընկնելու հետևանքներով ՏՄ-ի վնասում,
  •  երրորդ անձանց գործողություններ,
  • հափշտակության ռիսկեր՝ ավտոմեքենայի կամ նրա մասերի գողություն,  կողոպուտ, ավազակություն և այլն:

Ի դեպ.

  • Ապահովագրության պայմանագիր կնքելիս հափշտակության ռիսկը Ձեր ցանկությամբ կարող է չներառվել պայմանագրում:

                                                 

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

  • դժբախտ պատահարի հետևանքով վարորդի, ուղևորների մահ,
  • վարորդի, ուղևորների մշտական լրիվ անաշխատունակություն,
  • վարորդի, ուղևորների առաջին բուժօգնության համար նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ բժշկական ծախսեր:

 

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում երրորդ անձանց կյանքին, առողջությանը, աշխատունակությանը և/կամ գույքին հասցված վնաս:


Ապահովագրության տարածքներ

Մենք առաջարկում ենք ավտոմեքենայի ապահովագրության ծածկույթ ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Վրաստանի, ԱՊՀ երկրների և Իրանի տարածքներում:

 

Ապահովագրական սակագներ

Ստորև ներկայացված են Տրանսպորտային միջոցների ապահովագրական սակագների տատանման միջակայքերը՝ ըստ առանձին ռիսկերի.

  1. տրանսպորտային միջոցի ֆիզիկական վնաս, գողություն՝ 1.72% - 9.50%
  2. վարորդի և ուղևորների դժբախտ պատահար՝ 0.04% - 0.23%
  3. երրորդ անձանց հանդեպ պատասխանատվություն (կամավոր)՝ 0.13% - 1.13%:

 

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ուշադրություն՝ Ձեր ցանկությամբ կարող եք ապահովագրել նաև Ձեր տրանսպորտային միջոցի լրացուցիչ սարքավորումները (օրինակ՝ աուդիո, վիդեո համակարգեր, ոչ գործարանային անվահեծեր, բարձրախոս, համակարգիչ, կապի միջոցներ, հակաառևանգման միջոցներ, ոչ գործարանային ավտոձայնագրիչ, ոչ գործարանային տեղադրության գազի բալոն և այլն):

Պայմաններ (ուժի մեջ է մինչև 12.01.2022)
Պայմաններ (ուժի մեջ է սկսած 13.01.2022)
Փաստաթղթեր

Ավտոմեքենաների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագիր, սոց. քարտ,
  • Տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր,
  • Լիազորված վարորդի անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական*
  • Կոնտակտային տվյալներ:

* Լիազորված վարորդի տվյալները նշվում է պայմանագրում , եթե վերջինիս փորձը փոքր է 3 տարուց:

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝

1. անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությանը (+37410) 56-88-27 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին, մասնավորապես.

  • ավտոմեքենայի ֆիզիկական վնասի դեպքում` Ճանապարհային Ոստիկանությանը՝ 1-77, (010) 52-27-63 հեռախոսահամարներով,
  • ավտոմեքենայի կորստի, հափշտակության դեպքում՝ Ոստկանությանը (1-02),
  • հրդեհի դեպքում՝ հրշեջ ծառայությանը (1-01),
  • բնական աղետի դեպքում՝ փրկարար ծառայությանը (9-11),
  • երրորդ անձանց կողմից վնասի դեպքում՝ Ոստիկանությանը (1-02),
  • մարմնական վնասվածքների դեպքում` Շտապ բուժօգնության ծառայությանը (1-03):

3. չտեղաշարժել ավտոմեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները, չլքել դեպքի վայրը մինչև համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) աշխատակիցների և մեր ընկերության ներկայացուցչի ժամանումը:
4. հնարավորության դեպքում նշել ՏՄ-ի հաշվառման համարանիշերը, վարորդների տվյալները, ինչպես նաև նկարահանել դեպքի վայրը,
5. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
6. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց մեր ընկերության համաձայնության,
7. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
8. չիրականացնել վնասների վերանորոգման աշխատանքներ, առանց մեր ընկերության համաձայնության,
9. պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնել Մեր ընկերությանը՝ ներկայացնելով հայցային դիմում:

ԳԱԶԱԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 15.05.2023 11:57

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: