ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Ունեցվածք ստեղծել հեշտ չէ, իսկ այն պահպանելն ավելի բարդ է: Բարդ է, քանզի առօրյա կյանքում հանդիպում են ինչպես լավ, այնպես էլ անսպասելի և վտանգավոր  երևույթներ. որոնք կարող են վնասել Ձեր իսկ ջանքերով ստեղծած գույքը: Բայց Դուք ունեք հնարավորություն սպասելու միայն լավ անակնկալների, իսկ անցանկալի և տհաճ երևույթների հետևանքների մասին կարող եք մոռանալ` ապահովագրելով Ձեր գույքը   “ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ում:

 

 ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ

  • անշարժ գույք՝ շենքեր, բնակարաններ, առանձնատներ, ավտոտնակներ, օժանդակ շինություններ և այլն,
  • անավարտ շինարարության օբյեկտներ,
  • անշարժ գույքի ներքին հարդարանք,
  • կենցաղային գույք և տեխնիկա,
  • հողատարածքներ,
  • այլ գույք:

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ

  • Հրդեհ, կայծակի հարված, պայթյուն,
  • Ջրի վնաս,
  • Բնական աղետներ` երկրաշարժ, փոթորիկ, մրրիկ, ջրհեղեղ, կարկուտ, սողանք, հողմ,
  • Մեխանիկական ազդեցություն,
  • Ապակիների կոտրվածք,
  • Էլեկտրական հոսանքի ազդեցություն,
  • Այլ անձանց անօրինական գործողություններ,
  • Ուղղակի ֆիզիկական վնաս:

 

Ի դեպ՝ Ապահովագրության պայմանագիր կարող է կնքվել ինչպես վերը նշված յուրաքանչյուր ռիսկի գծով առանձին, այնպես էլ նրանց ցանկացած համակցության կամ կոմբինացիայի համար:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Գույքի ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.03% - 1.76%:

Պայմաններ
Փաստաթղթեր

Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական,
  • Գույքի սեփականատիրոջ անձնագիր, սոց. քարտ,
  • Անշարժ գույքի գնահատման ակտ,
  • Ապահովադրի անձնագիր, սոց. քարտ,
  • Կոնտակտային տվյալներ:

 Ընկերության  պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

Ինչպես վարվել պատահարի դեպքում
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 15.05.2023 11:02

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: