Ցանկացած հրաշալի ռազմավարություն և կազմակերպական կառուցվածք բավարար չեն կազմակերպության նպատակներն իրագործելու համար, եթե չի մշակվել և չի գործադրվում արդյունավետ կադրային քաղաքականություն:
“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն իր կողմից տարվող կադրային քաղաքականության հիմքում շարունակում է դնել կադրերի որակը, նրանց ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը:
Մեր ընկերությունում յուրաքանչյուր աշխատակից համարվում է մեծ համակարգի կարևոր օղակ, որի լավ աշխատանքից է կախված Ընկերության հաջողությունների զգալի մասը:
Մենք կիրառում ենք գործադիր մարմնի կառավարման հետևյալ սկզբունքները`
Մենք առաջարկում ենք աշխատանք, որի միջոցով կարող եք օգտագործել Ձեր գիտելիքներն ու ունակությունները, և դրանք կատարելագործելով, դառնալ փորձառու մասնագետ արագ զարգացող այս ոլորտում:
"ՍԻԼԻՆՇՈՒՐԱՆՍ" ապահովագրական ընկերությունն առաջարկում է հետևյալ թափուր աշխատատեղերը.
Հաճախորդների սպասարկման մասնագետ
Բժշկական փորձաքննությունների բաժնի մասնագետ
Վթարների սպասարկման բաժնի մասնագետ
ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից աշխատակիցներին տրամադրվող ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: