Գյուղատնտեսության ապահովագրությունը պիլոտային ծրագիր է, որը նախատեսված է 2019-2023թթ. համար և կրում է կամավոր բնույթ:2019 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է գյուղատնտեսության ապահովագրությունը։
Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծված պատասխանատու մարմինն է «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ԳԱԱԳ), որն իրականացնելու է գյուղատնտեսության ղեկավարումն ու զարգացումը։ Այս գործակալության կայքն է https://aina.am/:
Ապահովագրված բերքին հասցված վնասի գնահատումն իրականացնող փորձագետը ֆիզիկական կամ իրավաբանակ անձ է, որն ունի ԳԱԱԳ-ի կողմից տրված որակավորման վկայական:
Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50% — 60% չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից)։
ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ
Ծրագրի առաջին՝ 2019-2020թթ փուլում ապահովագրվելու են խաղող և ծիրան (բոլոր բուսաձևեր) մշակաբույսերը։
Սակայն ըստ ծրագրի ամեն տարի ապահովագրվող մշակաբույսերի տեսակները աստիճանաբար ավելանալու են, հետագայում ներառելով Հայաստանի բոլոր հիմնական մշակաբույսերը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Ծրագրի այս փուլում ապահովագրվելու են՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Վայոց Ձոր, Տավուշ ու Կոտայք մարզերը:
Սակայն ամեն տարի ապահովագրվող մարզերի քանակը աստիճանաբար ավելանալու է, հետագայում ներառելով Հայաստանի բոլոր մարզերը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ
Ծրագրի այս փուլում ծիրանը և խաղողը ապահովագրվելու են հետևյալ ռիսկերից՝
Կարևորէ՝ կարկուտի և հրդեհի ռիսկը վաճառվում է միասին, այսինքն առանձին կարկուտի կամ առանձին հրդեհի ռիսկի ապահովագրությունը նախատեսված չէ:
Ընդ որում՝
Մնացած այլ գործոնների ազդեցության դեպքում հասցված վնասը չի փոխհատուցվելու ապահովագրական ընկերության կողմից։
Սակայն ամեն տարի ապահովագրվող ռիսկերի քանակը աստիճանաբար ավելանալու է, հետագայում ներառելով Հայաստանին բնորոշ այլ հիմնական ռիսկերը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Ապահովագրությունը իրականացվում է ոչ թէ 1 տարով, այլ ներքևում բերված ժամանակաշրջաններով, կախված ընտրված ռիսկերից և բերքի տեսակից ՝
Ապահովագրական ժամանակաշրջան/վկայագրի գործողության ժամկետ*
N |
ՌԻՍԿԻ ՏԵՍԱԿԸ |
ԾԻՐԱՆ
|
ԽԱԽՈՂ
|
1. |
Կարկուտ, հրդեհ, գարնանային ցրտահարություն |
մարտի 01 – 25 օգոստոսի |
մարտի 01 – հոկտեմբերի 30 |
2. |
Կարկուտ, հրդեհ
|
ապրիլի 01–25 օգոստոսի |
ապրիլի 01 – հոկտեմբերի 30 |
3. |
Գարնանային ցրտահարություն
|
մարտի 01 – 25 օգոստոսի |
մարտի 01 – հոկտեմբերի 30 |
*Կիրառվում է յուրաքանչյուր տարվա համար
Բերքի ապահովագրության ապահովագրական գումարը որոշվում է ոչ թե շուկայական արժեքով, այլ սահմանված արտադրության արժեքներով: Ըստ ֆերմերի ընտրության, վերջինս հաշվի առնելով իր արտադրության արժեքի մակարդակը, ընտրում է ապահովագրական գումար ստորև ներկայացված տարբերակներից: Նրա ընտրությունը պետք է հիմնված լինի իր փորձի և նախորդ տարիներում իր կողմից իրականացված ծախսերի հիման վրա: Օրինակ, եթե նա օգտագործում է տեխնիկա, կիրառում է որևիցե բարձր տեխնոլոգիա և այլն, ապա նա կարող է ընտրել ավելի բարձր ապահովագրական գումար: Եվ հակառակը, եթե նա մշակում է իր հողատարածքը միայն ձեռքով, առանց տեխնիկայի, ապա իր արտադրության արծեքը պետք է ցածր լինի:
ԾԻՐԱՆ
Ցրտահարության, կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրության դեպքում
ՏԱՐԲԵՐԱԿ |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ յուրաքանչյուր 1 հեկտարի համար |
I. |
400,000 դրամ |
II. |
600,000 դրամ |
III. |
800,000 դրամ |
IV. |
1,000,000 դրամ |
V. |
1,200,000 դրամ |
ԽԱՂՈՂ
Ցրտահարության, կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրության դեպքում
ՏԱՐԲԵՐԱԿ |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ յուրաքանչյուր 1 հեկտարի համար |
I. |
750,000 դրամ |
II. |
1,000,000 դրամ |
III. |
1,250,000 դրամ |
IV. |
1,500,000 դրամ |
V. |
1,800,000 դրամ |
Բոլոր դեպքերում հատուցման ենթակա գումարը չի կարող գերազանցել ընտրված ապահովագրական գումարը:
Կարևոր է՝ եթե հողատարծքի չափը կլոր թիվ չէ, ապա ապահովագրական գումարի հաշվարկը իրականացվում է փաստացի չափով: Օրինակ
ընտրված է 400,000 դրամ ապահովագրական գումար 1 հեկտարի համար. Ընդհանուր այգու չափսը կազմում է 3.7 հեկտար: Ընդհանուր
ապահովագրական գումարը կկազմի 1,480,000 դրամ (400,000 Х 3.7):
Ապահովագրական վճարը ձևավորվում է հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները և տվյալները՝
1. Մշակաբույսի տեսակը
2. Ռիսկի տեսակը
3. Հողատարածքի չափը
4. Ապահովագրական ծածկույթ/ապահովագրական գումար
5. Ռիսկային գոտին
6. Սուբսիդավորման չափը
Ապահովագրական սակագնի հիմքում դրված է ռիսկային (ազդեցության) գոտի գաղափարը: Հայաստանի բոլոր մարզերը/համայնքները կախված բերքի տեսակից, հողատարածքի դիրքից և վիճակագրական տվյալներից բաժանվում են 5 ռիսկային գոտիների:
Ընդհանուր առմամբ ապահովագրական սակագները տատանվում են 2.1%-ից մինչև 32.1%:
Օրինակ՝ Արմավիր մարզի, Եղեգնուտ համայնքը գտնվում է կարկտահարության 2-րդ ռիսկային գոտում, իսկ Լուկաշինը՝ 4-րդ։ Այսինքն՝ Լուկաշին համայնքում ավելի հաճախ է տեղի ունենում կարկուտ, քան Եղեգնուտում, ինչի արդյունքում Եղեգնուտ համայնքի բնակիչները վճարելու են ավելի քիչ գումար ապահովագրության համար, քան Լուկաշինի բնակիչները։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50% — 60% չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի և ընտրված ռիսկի տեսակից)։
Սուբսիդավորման չափը՝ պետությունը սուբսիդավորելու է ապահովագրական վճարը, որը գյուղատնտեսը վճարելու է ապահովագրական կազմակերպությանը։ Սուբսիդիան կազմելու է 50% կարկուտ և հրդեհից ապահովագրելու դեպքում և 60% գարնանային ցրտահարումից ապահովագրելու դեպքում։
Օրինակ՝ գյուղատնտես Ռազմիկը Արմավիրի մարզի Զարթոնք համայքնից է։ Ռազմիկը ունի 1 հա խաղողի այգի, որի համար որպես ապահովագրական ծածկույթ նա ընտրել է 750,000 ՀՀ դրամ (1հա համար)։
Մշակաբույսի տեսակը |
խաղող |
Ռիսկի տեսակը |
կարկուտ և հրդեհ |
Հողատարածքի չափը |
1 հա |
Գյուղատնտեսի կողմից ընտրված ծախսի մակարդակը |
750, 000 (1 հա) |
Ռիսկային գոտին |
Զարթոնք ՝ ռիսկային գոտի 2` 3.4% |
Ընդհանուր ապահովագրական վճար |
25, 500 դրամ |
Սուբսիդավորման չափը |
50% |
Այս դեպքում ընդհանուր ապահովագրական վճարի 25,500 դրամից սուբսիդավորումը կազմում է 50%, այսինքն՝
Ապահովագրական սակագներ
ԽԱՂՈՂ
Ազդեցության գոտի |
Կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրության դեպքում |
Գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրության դեպքում |
|
Սակագին, % |
|
1 |
2,1 |
7,5 |
2 |
3,4 |
7,5 |
3 |
4,7 |
6,0 |
4 |
5,7 |
7,0 |
5 |
9,4 |
6,0 |
ԾԻՐԱՆ
Ազդեցության գոտի |
Կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրության դեպքում |
Գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրության դեպքում |
Գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի ապահովագրության դեպքում (50% առավելագույն փոխհատուցում)
|
|
Սակագին, % |
||
1 |
2,5 |
32,1 |
17,5 |
2 |
4,1 |
21,9 |
14,6 |
3 |
5,7 |
17,5 |
11,7 |
4 |
6,8 |
21,9 |
13,1 |
5 |
11,3 |
17,5 |
10,5 |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Նույն մշակաբույսի և տարածքի համար բոլոր ռիսկերից ապահովագրության դեպքում, այսինքն կարկուտ/ հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերից միաժամանակ ապահովագրվելու դեպքում ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարից գյուղատնտեսը կստանա 10% զեղչ։
Եթե ձեր հողատարածքը ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, վնասվել է կարկուտից/հրդեհից կամ ցրատահարումից անհրաժեշտ է՝
Քայլ 1: Կատարել ինքնուրույն զննում, համոզվելու համար, որ այգին վնասվել է
Քայլ 2: Զանգահարել Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերություն 060-54-00-00 հեռախոսահամարով պատահարը տեղի ունենալուց 48 ժամվա ընթացքում, տեղյակ պահելու համար ապահովագրական դեպքի մասին
Քայլ 3: Սպասել վնաս գնահատողի այցին, միաժամանակ կատարելով ապահովագրական կազմակերպության հրահանգները:
Վնասի գնահատումը իրականացնում են վերապատրաստված մասնագետներ, որոնք սերտիֆիկացվել են Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալության (ԳԱԱԳ) կողմից:
Վնաս գնահատողների առաջին այցի և գնահատման ծախսերը վճարվում են ապահովագրական ընկերության կողմից։
Վնաս գնատահողի հետ անհամաձայնության դեպքում, այն կողմը, որը համաձայն չէ արդյունքների հետ, կարող է պատվիրել կրկնակի գնահատում։ Այս դեպքում վնասի գնահատման համար վճարում է այն կողմը, որը պատվիրել է կրկնակի գնահատումը։ Հատուցումը իրականացվելու է համաձայն երկրորդ գնահատման արդյունքների։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վնասի գնահատումը պարտադիր պետք է տեղի ունենա գյուղատնտեսի ներկայությամբ։ Վնաս գնահատողը ՊԱՐՏԱՎՈՐ Է ծանոթացնել գյուղատնտեսին վնասը գնահատելու մեթոդաբանությանը:
Եթե վնասը տեղի է ունեցել պտղի ծաղկման շրջանում, ապա հաշվվում է այգու բերքատվությունը և համեմատվում է միջինացված տվյալների հետ։
Եթե վնասը տեղի է ունեցել պտղի ձևավորման և զարգացման շրջանում, հաշվում է չվնասված պտուղների քանակը և համեմատում է միջինացված տվյալների հետ:
Միջինացված տվյալները կազմվել են համաձայն վերլուծության, հաշվի առնելով՝
Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է:
Կախված ապահովագրվող բերքի և ռիսկի տեսակից հատուցման ենթակա վնասի չափը կազմում է.
Կարկուտի և հրդեհի դեպքում՝
Գարնանային ցրտահարման դեպքում՝
Անկախ այն բանից, թե որքան է կազմում գյուղատնտեսին պատճառված վնասը` տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարը:
Գյուղատնտեսներին հատուցումն իրականացվելու է բերքահավաքի ժամանակաշրջանում, բացառությամբ այն դեպքերի, երբ կորուստը տեղի է ունեցել ծաղկման բերքի շրջանից առաջ կամ դրա ընթացքում, ինչպես նաև բերքի ամբողջական կորստի դեպքում վնասը կհատուցվի անմիջապես կորստից հետո:
Պատճառն այն է, որ միայն բերքահավաքի ժամանակ վնաս գնահատողը կկարողանա ճշգրիտ հաշվարկել, թե որքա՞ն բերքի կորուստ է ունեցել գյուղատնտեսը։
Չհատուցվող գումար
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրով սահմանվում է ապահովագրական գումարի (ծածկույթի) նկատմամբ 10% ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրական ընկերությունն ազատվում է համապատասխան չափով հատուցում իրականացնելուց՝ անկախ փաստացի վնասի ընդհանուր չափից: Այսինքն, երբ փաստացի վնասը գերազանցում է ապահովագրական գումարի 10%-ը, ապահովագրական ընկերության կողմից հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս փաստացի ընդհանուր վնասից հանվում է ապահովագրական գումարի 10% չափին համապատասխան գումարը:
Վնասի հաշվարկի օրինակ
Հաշվենք, թե որքան կլինի Ռազմիկի հատուցումը, եթե նա կարկուտի հետևանքով կորցրել է բերքի 50%-ը։
-Ապահովագրական գումար՝ 750, 000 դրամ
-Վնասի չափը՝ 375,000 դրամ (բերքի 50%)
-Չհատուցվող գումարը՝ 75,000 դրամ (ապահովագրական գումարի 10%)
-Վերջնական հատուցման գումար՝ 300,000 դրամ:
Այսպիսով՝ վճարելով ընդամենը 12,750 դրամ, Ռազմիկը ստացավ 300,000 դրամ հատուցում։
Ապահովագրությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ձեր մարզում գտնվող ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ- ի ցանկացած գրասենյակ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ԿԱՐևՈՐ Է՝ Ապահովագրություն գնելու համար դուք պետք է դիմեք մեր գրասենյակ և լրացնեք ապահովագրության դիմումը մինչև հետևյալ ժամկետները 2020 թվականի բերքի ապահովագրության համար՝
Հետագա տարիների համար կգործեն ապահովագրության նույն վերջնաժամկետները։
Նշված վերջնաժամկետներից հետո ապահովագրության պայմանագիր չի կնքվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
-Ապահովագրության արժեքը բոլոր ապահովագրական կազմակերպություններում նույնն է։
-Հնարավոր է ապահովագրել մեկ կադաստրային վկայագրի կամ վարձակալության պայմանագրի ներքո գտնվող հողատարածքի մի մասը։
-Մեկ ապահովագրության պայմանագրով հնարավար է ապահովագրել միայն մեկ բերքատեսակ:
Պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: