Բողոք-պահանջի ներկայացում
"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված բողոք-պահանջ ունենալու դեպքում Ընկերության ֆիզիկական անձ հաճախորդները կարող են լրացնել համապատասխան ձևաթուղթը և ներկայացնել այն Ընկերության գրասենյակ` ՀՀ, Երևան, Արամի 3 և 5 հասցեով, ուղարկել փոստով կամ էլեկտրոնային հասցեով`customer.care@silinsurance.am:
Հաճախորդները բողոք-պահանջի գործընթացի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող են զանգահարել նաև (+37460) 54 00 00 հեռախոսահամարով:
Ընկերությունը բողոք-պահանջի վերջնական գրավոր պատասխանը տրամադրում է Հաճախորդին բողոք-պահանջը ստանալու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում:
"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները բողոք-պահանջի արդյունքներով բավարարված չլինելու դեպքում հնարավորություն ունեն դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին (www.fsm.am)` համաձայն Ինչ անել, եթե բողոք ունեք ձևաթղթի։
Հաճախորդների բողոքների ներկայացման կարգ
ԱՊՊԱ գործընթացում վնասի չափի գնահատման կամ պատահարի պատճառի փորձաքննության մասով առկա անհամաձայնությունների դեպքում կարող եք դիմել՝
- լրացուցիչ փորձաքննության՝ առաջին անգամ որոշում-ծանուցման վճարման (մերժման) փաթեթի ծանուցումն ստանալուց հետո ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ փորձաքննությունը իրականացվում է Ընկերության կողմից՝ անվճար։
- կրկնակի փորձաքննության՝ առաջին անգամ որոշում-ծանուցման վճարման (մերժման) փաթեթի ծանուցումն ստանալուց հետո ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Առավել մանրամասն կրկնակի փորձաքննության դիմելու ընթացակարգի և ժամկետների վերաբերյալ կարող եք տեսնել այստեղ՝ https://appa.am/index.php?al=krknaki_porc : Կրկնակի փորձաքննությունը վճարովի է, որը կարող եք վճարել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում բացված Ընկերության հետևյալ հաշվեհամարին՝ 163008157113։
Տեղեկությունների տրամադրում
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը: Օրենքը կարող եք գտնել ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում` www.cba.am հասցեում:
Ձեզ հետաքրքրող տեղեկությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել առձեռն` Ընկերության գրասենյակում, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Ընկերությունը տաս աշխատանքային օրվա ընթացքում կքննի տեղեկության տրամադրման իրավաչափությունը և կտրամադրի պատասխան գրությունը: Լրացուցիչ հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ տեղեկատվությունը կարող է տրամադրվել քսան աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկությունը տրամադրվում է անվճար:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: