Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
Ինքնուրույն կարգավորման միջոցով պատահարների դեպքում
եթե՝
ապա անհրաժեշտ է՝
1. որևէ կերպ, այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով, առնվազն երեք անգամ լուսանկարահանել պատահարում ներգրավված ՏՄ-ները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
2. լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրել (պատահարի մասնակից վարորդների կողմից): Ընդ որում, համաձայնեցված հայտարարագիրը կարող է լրացվել և ստորագրվել (համարվել ստորագրված) ինչպես թղթային եղանակով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված լրացման հրահանգին համապատասխան, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով՝ Բյուրոյի RL1-001 կանոնների Հավելված 11-ում սահմանված լրացման հրահանգին համապատասխան:
3. ազատել ճանապարհի երթևեկելի մասը, եթե վթարի արդյունքում ՏՄ-ների հետվթարային դիրքերը խանգարում են ընդհանուր երթևեկությանը,
4. վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով ոչ ուշ, քան ապահովագրական պատահարը տեղի ունենալուն հաջորդող 40 րոպեի ընթացքում տեղեկացնում է Ապահովագրողին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին՝ համապատասխան հարցադրումների առկայության դեպքում Ընկերության աշխատակցին պատասխանելով համաձայնեցված հայտարարագրում լրացված, ինչպես նաեւ պարզեցված հատուցման գործընթացի համար պայմանների համապատասխանության ստուգման համար անհրաժեշտ այլ տեղեկատվությունը: Հեռախոսահամարով տեղեկացման պարտականությունը վնաս պատճառած վարորդի կողմից համարվում է պատշաճ կատարված՝ համաձայնեցված հայտարարագիրը սույն կանոններով սահմանված կարգով մինչև պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները հետվթարային դիրքերից տեղաշարժելը բջջային հավելվածի միջոցով լրացնելու և հաստատելու ուժով:
5. ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո (բջջային հավելվածով պատշաճ լրացնելուց հետո) վարորդները իրենց ՏՄ-ներով հեռանում են վթարի վայրից (ուշադրություն՝ Ընկերության ներկայացուցիչներին դեպքի վայրում սպասելու պարտավորություն վարորդները չունեն):
ԱՊՊԱ Օրենքով նախատեսված ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը Բյուրոյի RL 1-001 կանոններով սահմանվում է 100 000 ՀՀ դրամ, բացառությամբ Երեւան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարի գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի, որոնց համար սահմանվում է 200 000 ՀՀդրամ։ Պատահարի տեղի ունենալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տուժողը պարտավոր է Ընկերություն ներկայացնել՝
Նախատեսված դիմումն Ապահովադրի կողմից համարվում է ներկայացված Ընկերություն նաեւ հետեւյալ դեպքերում եւ պայմանների միաժամանակյա առկայությամբ.
1) Պարզեցված հատուցման գործընթացի դեպքում՝ սույն կանոններով սահմանված կարգով պատահարը գրանցել է բջջային հավելվածի միջոցով,
2) տվյալ Ապահովադրին պատկանող եւ պատահարում ընդգրկված Ավտոտրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված Ավտոտրանսպորտային միջոց է, եւ պատահարի պահին դրա վերաբերյալ առկա է կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր,
3) տվյալ Ապահովադրին ԴՍԱ-ի կողմից ուղարկվել է ծանուցում, որին կցված է սույն կանոններով սահմանված ձեւով լրացված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, եւ ծանուցման պահից հետո 1 օրվա ընթացքում, Ապահովադիրը ԴՍԱ-ին չի ներկայացրել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում՝ համաձայն Բյուրոյի RL1-001 կանոնների Ձեւ 2.3-ի:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
1. անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությանը (+37460) 54-00-00 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին, մասնավորապես.
3. չտեղաշարժել ավտոմեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները, չլքել դեպքի վայրը մինչև համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) աշխատակիցների և մեր ընկերության ներկայացուցչի ժամանումը:
4. հնարավորության դեպքում նշել ՏՄ-ի հաշվառման համարանիշերը, վարորդների տվյալները, ինչպես նաև նկարահանել դեպքի վայրը,
5. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
6. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց մեր ընկերության համաձայնության,
7. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
8. չիրականացնել վնասների վերանորոգման աշխատանքներ, առանց մեր ընկերության համաձայնության,
9. պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնել Մեր ընկերությանը՝ ներկայացնելով հայցային դիմում:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
1. անհապաղ տեղեկացնել Ընկերությանը (+37460) 54-00-00 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասի կանխման կամ նվազեցման ուղղությամբ,
3. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին՝
Այս կամ այն ծառայության դիմելու ընտրությունը կախված է պատահարի բնույթից: Կարող եք դիմել մեր օգնությանը համապատասխան ծառայություններից մեկը ընտրելու հարցում:
4. պահպանել վնասված գույքը և դեպքի պատկերը անփոփոխ վիճակում և ներկայացնել այն մեր ներկայացուցչին` զննելու և սահմանված ձևով ակտ կազմելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վնասի պատկերի փոփոխումը թելադրվում է անվտանգության կանոններով:
5. պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնել Մեր ընկերությանը՝ ներկայացնելով հայցային դիմում:
Ոստիկանություն 1-02
Շտապ Օգնության Ծառայություն 1-03
Հրշեջ Ծառայություն 1-01
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` 9-11
Առողջության ապահովագրության պայմանագրով նախատեսված բժշկական ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել՝
Այս դեպքում կազատվեք վճարումներ կատարելու և լրացուցիչ տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից, կամ
Այս դեպքում պետք է ինքնուրույն իրականացնեք անհրաժեշտ վճարները և մեր ընկերությանը ներկայացնեք որոշ փաստաթղթեր:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
24 ժամվա ընթացքում, իսկ շտապ և անհետաձգելի դեպքերում՝ որքան հնարավոր է շուտ, տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ընկերությանը` զանգահարելով (010) 561-561 (ներքինը 5) կամ 060 54-00-00 (5) շուրջօրյա գործող հեռախոսահամարներով և հայտնել՝
Մեր աշխատակիցը, ելնելով անհրաժեշտ բժշկական ծառայության բնույթից՝
- կազմակերպում է հեռախոսազրույց Ընկերության բժիշկ-խորհդատուի հետ, որի արդյունքում տրվում է համապատասխան խորհուրդ, և/կամ
- կազմակերպում է Ապահովագրված անձի այցը համապատասխան բուժ. կենտրոն:
Այս դեպքում կարիք չի լինում ապահովագրված անձին մոտենալ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ բժշկական ուղեգիր ձեռք բերելու համար:
1. Հայտային դիմում
2. Համապատասխան բուժ. հաստատության կնիքով վավերացված բժշկական հիմնավորում`
- էպիկրիզ, և/կամ
- քաղվածք ամբուլատոր-բժշկական քարտից, և/կամ
- բժշկի կոնսուլտացիոն եզրակացություն, և/կամ
- բուժ. հաստատության կողմից տրված տեղեկանք
- պարակլինիկական հետազոտությունների պատասխանների պատճենները (Ապահովագրողի պահանջի դեպքում):
3. Վնասի չափը հաստատող ֆինանսական փաստաթղթեր`
- ՀԴՄ կտրոն և/կամ
- մուտքի օրդերի անդորրագիր, և/կամ
- հաշիվ-պահանջագիր
- ապահովագրական հատուցման որոշումը կայացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում և հայցի բավարարման պարագայում ևս 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է ապահովագրական հատուցման վճարումը: Ապահովագրված անձին վճարումը իրականացվում է փոխանցումով է իր անձնական հաշվին կամ հաշվի բացակայության դեպքում՝ անձնագիրը ներկայացմամբ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղում:
- Ապահովագրված անձի կողմից ապահովագրական պատահարը և բժշկական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացվեն Ապահովագրողին պատահարի ամսաթվից ոչ ուշ, քան 3 (երեք) ամսվա ընթացքում, ընդ որում` ապահովագրական պատահարից կախված` նշված ժամկետը կարող է երկարացվել: Նշանակված դեղորայքի կտրոնները կարող են ունենալ ոչ ավելի քան 1 (մեկ) ամսվա վաղեմություն` նշանակման ամսաթվից սկսած:
Հայցի վերաբերյալ դրական կամ բացասական որոշում կայացնելուց հետո յուրաքանչյուր ապահովագրված անձ էլ. կամ թղթային տարբերակով ստանում է հայցի վերաբերյալ եզրակացություն:
Ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած պատահարների դեպքում անհրաժեշտ է՝
1. ինքնուրույն չձեռնարկել որևէ գործողություն,
2. անհապաղ տեղեկացնել «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ կամ զանգահարել “Savitar Group” աջակցող կենտրոն +7 495 987 17 75; +7 495 987 17 76; + 7 499 284 54 02 շուրջօրյա հեռախոսահամարներով կամ @Savitargrbot տելեգրամյան ալիքով, և հայտնել հետևյալ տեղեկությունները՝
3. բժշկական օգնությունը ստանալ համաձայն Աջակցող ընկերության ցուցումների,
4. բժշկական օգնություն իրականացնողին (բժշկական կազմակերպությանը) ներկայացնել Ապահովագրության պայմանագիրը,
5. ցանկացած գործողություն համաձայնեցնել Աջակցող ընկերության հետ,
6. հետևել բժշկի նշանակումներին:
Հիմնական հեռախոսահամարներ՝
+ 7 495 987 17 75
+ 7 495 987 17 76
+ 7 499 284 54 02
WhatsApp, Viber : +7 906 762 41 70
Կայքի միջոցով արագ կապ հաստատելու հղում՝ https://savitar-gr.com/ (կայքը բացելիս հայտնվում է պատուհան նամակագրության՝ viber, telegram և այլն)։
Այլ երկրներում կապի միջոցներ՝
Բելառուս: + 375 29 515 85 62
Եգիպտոս: +20 10 937 756 77, +20 10 937 759 77, +20 10 937 773 11, +20 65 34 633 09
Կիպրոս: + 357 24 03 00 50
Չինաստան: + 86 10 878 333 86
Լեհաստան: + 48 22 490 6 999
Թաիլանդ: + 66 20 26 12 60
Թուրքիա: +90 242 212 07 87
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: