• ԳԼԽԱՎՈՐ
  • Վթարների սպասարկման բաժնի մասնագետ

Վթարների սպասարկման բաժնի մասնագետ

Ինչու՞ ընտրել մեզ՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ավելի քան 24 տարի և ապահովագրական շուկայում ունի իր կայուն դիրքը։ Ընկերության հաջողության գրավականը մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձանցից կազմված թիմն է և թիմի ներսում տիրող դրական մթնոլորտը։ Ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ–ն իր թիմակիցների համար մշտապես ստեղծում է աշխատանքային բարենպաստ պայմաններ՝ ժամանակ առ ժամանակ տարբեր բնույթի բենեֆիթներ տրամադրելով։

 

Պաշտոնը՝ Վթարների սպասարկման բաժնի մասնագետ – Ընկերությունը փնտրում է ուշադիր, ճկուն և բանիմաց անձի, ով կզբաղեցնի նշված թափուր հաստիքը

Վարչություն/բաժին՝ Վթարների սպասարկման բաժին

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 39

Կրթություն՝ Բարձրագույն

Պահանջներ՝ 

  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word) փաթեթների իմացություն
  • Սեղմ ժամկետներում աշխատանքների կատարման հմտություն,
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
  • Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Վարորդական վկայականի առկայություն:

 

Աշխատավարձ՝ պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային

Պարտականություններ՝ 

  • վթարի վայր մեկնում, վթարի գրանցում և լուսանկարում,
  • վթարների վերաբերյալ առաջացած վիճահարույց հարցերի կարգավորում,
  • վթարների սպասարկման գործընթացի կոորդինացում և կազմակերպում։

 

Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք

  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ընտանիքի անդամներին ապահովագրելու հնարավորություն,
  • Տարեկան տրամադրվող վարձատրվող Day off-երի և Time off-երի հնարավորություն,
  • Ընկերության կողմից սպասարկվող Visa Classic քարտ,
  • Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
  • Ընկերության ներսում մասնագիտական փորձի փոխանակմանն ուղղված դասընթացներին մասնակցություն,
  • Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
  • Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների մասնակցություն։

 

 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):

 

Վերջնաժամկետ՝ 03.08.2024թ.:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 03.07.2024 16:11

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: