Փորձաքննությունների վարչության փորձագետ

Պաշտոնը՝  Փորձաքննությունների վարչության փորձագետ

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, 

Կրթություն՝  Բարձրագույն

Պահանջներ՝  

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների  իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն, 
  • Մտքերը գրագետ, հստակ արտահայտելու կարողություն, 
  • Պատասխանատվության զգացում,
  • Հաճախորդների հետ շփման ունակություն,
  • Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձ՝ պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00-18:00

Պարտականություններ՝

  • անշարժ և շարժական գույքի զննում,
  • տրանսպորտային միջոցների վնասված դետալների զննում,
  • վնասված գույքի լուսանկարում և գնահատում,
  • շահագործման ոչ ենթակա մեքենաների տեղակայման վայր մեկնում և գնահատում,
  • ապահովագրված տարածքների գտնվելու վայր մեկնում, զննում, վնասված բերքի լուսանկարում, զննում և գնահատում, 
  • վնասների գնահատման ակտերի կազմում և ծանուցում հաճախորդներին,
  • պահանջվող գործավարության, հաշվառման և արխիվացման աշխատանքների կատարում:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեր հետ, կարող եքՁեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտումպարտադիր նշել պաշտոնի անվանումը):

 

Վերջնաժամկետ՝ 25.12.2021թ.

 

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 27.03.2023 16:04

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 29,000 – 102,500 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը, ՏՄ արտադրման տարին և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

ՏՄ Տարիքային խումբ

ԲՄ դաս

*

Գործունեության տեսակ *

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: