ԲԱՆԿԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Բանկերը ցանկացած երկրի ֆինանսական համակարգի կարևորագույն բաղադրիչներն են, որոնց բնականոն գործունեությունն ապահովելը օբյեկտիվ անհրաժեշտություն է: “ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” Ապահովագրական ՓԲԸ-ն կարող է այդ անհրաժեշտությունը վերածել իրականության: Ընկերությունն առաջարկում է բանկային ռիսկերի ապահովագրության հետևյալ ծածկույթները`

  • Բանկային Ընդհանուր Պարտավորվածության ապահովագրություն
  • Էլեկտրոնային և Համակարգչային Հանցագործության ապահովագրություն
  • Մասնագիտական  Պատասխանատվության ապահովագրություն

Բանկային Ընդհանուր Պարտավորվածության ապահովագրության ծածկույթում կարող են ներառվել հետևյալ պայմանները.

  • աշխատակցի անազնվություն
  • Տարածքներ
  • Տեղափոխում,  
  • Կեղծված չեկեր,
  •  Կեղծված արժեթղթեր,
  • Կեղծված արտարժույթ,
  • Գրասենյակներ և պարունակություն

Էլեկտրոնային և Համակարգչային Հանցագործության ապահովագրության ծածկույթում կարող են ներառվել հետևյալ պայմանները.

  • Համակարգչային համակարգեր,
  • Էլեկտրոնային համակարգչային ծրագրեր,
  • Էլեկտրոնային տվյալներին և միջոցներ,
  • Համակարգչային վիրուս,
  • Էլեկտրոնային և ֆաքսով հաղորդակցություններ,
  • Էլեկտրոնային փոխանցումներ,
  • Էլեկտրոնային արժեթղթեր,
  • Ձայնով գործարկվող հրահանգներ:

     Ընկերությունն  իր ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է միջազգային բարձր վարկանիշ ունեցող հուսալի վերաապահովագրական ընկերություններում:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Բանկային ռիսկերի ապահովագրության սակագներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել (060) 54-00-00 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Պայմաններ
Փաստաթղթեր

Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Բանկային Ընդհանուր Պարտավորվածության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Պետական գրանցման վկայական,
  • ՀՎՀՀ,
  • Բանկային հաշիվ,
  • Կոնտակտային տվյալներ:

Ընկերության  պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 13.06.2017 13:20

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: