Իրավաբան

Ինչու՞ ընտրել մեզ՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ավելի քան 23 տարի և ապահովագրական շուկայում ունի իր կայուն դիրքը։ Ընկերության հաջողության գրավականը մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձանցից կազմված թիմն է և թիմի ներսում տիրող դրական մթնոլորտը։ Ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ–ն իր թիմակիցների համար մշտապես ստեղծում է աշխատանքային բարենպաստ պայմաններ՝ ժամանակ առ ժամանակ տարբեր բնույթի բենեֆիթներ տրամադրելով։

 

Պաշտոնը՝ Իրավաբան - Ընկերությունը փնտրում է իրավաբանի, ով սեղմ ժամկետներում կընդգրկվի աշխատանքային պրոցեսին և մեծ պատասխանատվությամբ կկատարի իր գործառույթները

Վարչություն/բաժին՝ Իրավաբանական բաժին

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 39

Կրթություն՝ Բարձրագույն

Պահանջներ՝ 

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում (մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես առավելություն),
  • Քաղաքացիաիրավական և ապահովագրական ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն, տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
  • Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատանքների կատարման հմտություն,
  • Վերլուծելու ունակություն, կազմակերպչական ձիրք,
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում:

Աշխատավարձ՝ պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ աշխատանքային օր՝ 09:00-18:00

Պարտականություններ՝ 

  • ASWA համակարգից սուբրոգացիայի փաթեթների ներբեռնում, սուբրոգացիաների գրանցում համապատասխան ցանկում, նշված գործերով հիմքերի ճշտում և դրանց առկայության դեպքում նույն համակարգի միջոցով, ինչպես նաև թղթային /այդ թվում՝ Excel, PDF/ եղանակով ծանուցում՝ վերջին դեպքում կազմելով ծանուցումը:
  • Սուբրոգացիայի գործերով փաստաթղթերի հավաքագրում այլ ապահովագրական ընկերություններից:
  • Հաճախորդների, պարտապանների, ապահովադիրների և այլ շահագրգիռ անձանց հետ բանակցությունների վարում, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթերի ստորագրման կազմակերպում կամ փոստով ուղարկում,
  • Բողոք-պահանջների և պահանջ-դիմումների պատասխանների կազմում, ինչպես նաև Ընկերության շահերի ներկայացում Ֆինանսական համակարգի հաշտարարում, ներառյալ՝ փաթեթների ներբեռնում Ֆինանսական համակարգի հաշտարարի հարթակ:
  • Հաշտության համաձայնագրերի, պարտավորագրերի, վճարման կարգադրության դիմումների, հացադիմումների, հայցադիմումների պատասխանի, դիմումների, հարցումների, հարցումների պատասխանների և այլ իրավաբանական բնույթի, այդ թվում՝ դատավարական փաստաթղթերի կազմում:
  • Ընկերության շահերի ներկայացում դատարաններում, պետական և ոչ պետական մարմիններում:
  • Կազմված հաշտությունների և պարտավորագրերի գծով գումարների վճարման ընթացքի ստուգում և այդ մասին հաշվետվություն ներկայացում բաժնի ղեկավարին:
  • Դատական գործերի, ինչպես նաև հարկադիր կատարման փուլում գտնվող գործերի ընթացքի մասին տեղեկատվության ճշտում և այդ մասին հաշվետվություն ներկայացում բաժնի ղեկավարին:
  • Ապահովագրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան կարծիքի կամ առաջարկների ներկայացում, իրավական եզրակացության տրամադրում:
  • Ընկերության տնօրենի և բաժնի պետի այլ հանձնարարականների ու ցուցումների կատարում:

Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք

  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ընտանիքի անդամներին ապահովագրելու հնարավորություն,
  • Տարեկան տրամադրվող վարձատրվող Day off–երի և Time off-երի հնարավորություն,
  • Ընկերության կողմից սպասարկվող Visa Classic քարտ,
  • Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
  • Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի առկայություն,
  • Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
  • Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):

 

Վերջնաժամկետ՝ 15.04.2024թ.:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 17.07.2024 16:20

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 29,000 – 102,500 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը, ՏՄ արտադրման տարին և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

ՏՄ Տարիքային խումբ

ԲՄ դաս

*

Գործունեության տեսակ *

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: