Ռիսկերի կառավարիչ

Ինչու՞ ընտրել մեզ՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ավելի քան 23 տարի և ապահովագրական շուկայում ունի իր կայուն դիրքը։ Ընկերության հաջողության գրավականը մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձանցից կազմված թիմն է և թիմի ներսում տիրող դրական մթնոլորտը։ Ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ–ն իր թիմակիցների համար մշտապես ստեղծում է աշխատանքային բարենպաստ պայմաններ՝ ժամանակ առ ժամանակ տարբեր բնույթի բենեֆիթներ տրամադրելով։

 

Պաշտոնը՝ Ռիսկերի կառավարիչ -  Ընկերությունը փնտրում է ֆինանսական ոլորտում փորձ և գիտելիքներ ունեցող անձի, ով կհամալրի Ռիսկերի կառավարչի թափուր հաստիքը:

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5

Կրթություն/Որակավորում՝ Բարձրագույն, ցանկալի է ակտուարական, տնտեսագիտական կամ մաթեմատիկական

Պահանջներ՝

  • Ռիսկերի, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում նվազագույնը բակալավրի աստիճան (hամապատասխան հավաստագրերը (օրինակ՝ FRM, CFA) կդիտվի որպես առավելություն),
  • Ապահովագրական կամ ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարչի կամ ֆինանսական վերլուծաբանի աշխատանքային փորձ առնվազն 2 տարի,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն, տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
  • Ռիսկերը գնահատելու և ռիսկերի կառավարման համապատասխան ռազմավարություններ մշակելու համար վերլուծական գործիքներ և տեխնիկա կիրառելու կարողություն,
  • Phyton, R, PowerBI, Tablue ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բարդ իրավիճակները գնահատելու, լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • Նախագծերի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Թիմային միջավայրում համագործակցելու հմտություններ։

 

Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ աշխատանքային օր՝ 09:00-18:00

Պարտականություններ՝ 

  • Ընկերության գործունեությանը ներհատուկ ռիսկերի բացահայտում,
  • բացահայտված ռիսկերի գնահատում, մոնիթորինգի իրականացում, արդյունավետ կառավարման ռազմավարության մշակում,
  • ռիսկի ախորժակի, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունների մշակում,
  • Ընկերության ռիսկի ընդհանուր նկարագրի մշակում և փաստաթղթավորում,
  • ներքին և արտաքին միջավայրի պարբերաբար գնահատում պոտենցիալ ռիսկերի վաղ բացահայտման և գնահատման նպատակով,
  • ՍՌՎԳ գործընթացին մասնակցություն, պարբերաբար սթրես թեստերի իրականացում,
  • Խորհրդին, Գործադիր մարմնին, անհրաժեշտության դեպքում նաև հսկողական գործառույթներ իրականացնող անձանց պարբերաբար հաշվետվությունների ներկայացում՝ Ընկերության ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ,
  • Ընկերության ռիսկերի կառավարման համակարգի վրա ազդող փոփոխությունների փաստաթղթավորում, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության պահպանմանն ու բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում Խորհրդին,
  • Խորհրդին մասնագիտական վերլուծությունների, ռիսկերի դիտարկումների իրականացման և այլ միջոցներով օժանդակում,
  • Ապահովագրության նորմատիվ իրավական դաշտի, համապատասխանության պահանջների և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների լավ իմացություն:

 

Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք

  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ընտանիքի անդամներին ապահովագրելու հնարավորություն,
  • Տարեկան տրամադրվող վարձատրվող Day off–երի և Time off-երի հնարավորություն,
  • Ընկերության կողմից սպասարկվող Visa Classic քարտ,
  • Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
  • Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի առկայություն,
  • Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
  • Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):

 

Վերջնաժամկետ՝ 27.12.2023թ.:

 

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 17.07.2024 16:20

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 29,000 – 102,500 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը, ՏՄ արտադրման տարին և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

ՏՄ Տարիքային խումբ

ԲՄ դաս

*

Գործունեության տեսակ *

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: