Սպասարկման Բաժնի Մասնագետ

Բաժին/Վարչություն՝ Հաճախորդների սպասարկման և անդերռայթինգի վարչություն
Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5
Կրթություն՝ Բարձրագույն, ցանկալի է տնտեսագիտական
Պահանջներ՝

  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
  • Մտքերը գրագետ, հստակ արտահայտելու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Հաճախորդների հետ շփման ունակություն
  • Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձ՝ պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ աշխատանքային օր՝ 09:00-18:00
Պարտականություններ՝

  • Ապահովագրության պայմանագրերի կնքման և վերակնքման գործընթացների    կազմակերպում,
  • հաճախորդների արագ և որակյալ սպասարկում,
  • ապահովագրության պայմանների և սակագների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
  • ավարտված և գործող պայմանագրերի վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում բաժնի պետին,
  • աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝
Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեր հետ, կարող եք Ձեր
ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել
պաշտոնի անվանումը):

Վերջնաժամկետ՝ 31.08.2021թ.:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 17.07.2024 16:20

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 29,000 – 102,500 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը, ՏՄ արտադրման տարին և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

ՏՄ Տարիքային խումբ

ԲՄ դաս

*

Գործունեության տեսակ *

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: