Բնութագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ

ԱՊՊԱ-ն պարտադիր է հետևյալ ավտոտրանսպորտային միջոցների համար՝

  • մարդատար ավտոմոբիլներ,
  • ավտոբուսներ, միկրոավտոբուսներ
  • բեռնատարներ,
  • մոտոցիկլետներ,
  • քարշակներ,
  • տրոլեյբուսներ:

 

ՀԱՏՈՒՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐ

  • Անձնական վնասներ՝ ավտովթարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), տուժողի մահ,
  • Գույքին պատճառված վնասներ

 

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ

  • Անձնական վնասների դեպքում՝ 3.3 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով մեկ տուժողի համար, 33 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով բոլոր տուժողների համար,
  • Գույքային վնասների դեպքում՝ 1.8 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով մեկ տուժողի համար, 18 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով բոլոր տուժողների համար:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

ԱՊՊԱ պայմանագիր կնքվում է նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով, (բացառությամբ  «տարանցիկ փոխադրում» և«ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով):


«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ մշակել է ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկման նոր մոդել, որը կգործի 2025թ․–ի հունվարի 30-ից սկսած։

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ մոդելի հաշվարկման հիմքում ընկած են 8 ռիսկային գործոններ՝

  1. Ապահովադրի տեսակ,
  2. Ապահովադրի գրանցման մարզ,
  3. ՏՄ Տարիքային խումբ,
  4. ՏՄ տեսակ,
  5. ՏՄ մակնիշ,
  6. ՏՄ գրանցման վայր,
  7. ՏՄ ձիաուժ
  8. Գործունեության տեսակ։

Վերոնշյալ ռիսկային գործոնների հիման վրա ձևավորվել են ռիսկային խմբեր։ Հիմնական ապահովագրավճարը կազմում է 41,000 ՀՀ դրամ։ Բազային ապահովագրավճարները տատանվում են 29,000 – 102,500 ՀՀ դրամի սահմաններում։ Պայմանագրի ժամկետից կախված կիրառվում են ստորև նշված կարգավորիչ գործակիցները․

 

 

ԱՊՊԱ պայմանագրերի կարգավորիչ գործակիցները (կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ)

Ապահովագրության ժամկետ

 Կարգավորիչ գործակիցը

11 ամսից մինչեւ 1 տարի

1

10 ամսից մինչեւ 11 ամիս ներառյալ

0.95

9 ամսից մինչեւ 10 ամիս ներառյալ

0.85

8 ամսից մինչեւ 9 ամիս ներառյալ

0.77

7 ամսից մինչեւ 8 ամիս ներառյալ

0.7

6 ամսից մինչեւ 7 ամիս ներառյալ

0.65

5 ամսից մինչեւ 6 ամիս ներառյալ

0.6

4 ամսից մինչեւ 5 ամիս ներառյալ

0.55

3 ամսից մինչեւ 4 ամիս ներառյալ

0.45

2 ամսից մինչեւ 3 ամիս ներառյալ

0.33

1 ամսից մինչեւ 2 ամիս ներառյալ

0.25

16 օրից մինչեւ 1 ամիս ներառյալ

0.2

11 օրից մինչեւ 15 օր ներառյալ

0.15

10 օր

0.1

 

Ձեր բունուս-մալուս ընթացիկ դասի մասին տեղեկատվությունը կարող եք առցանց եղանակով ստանալ  ԱՊՊԱ առցանց հարցումներ բաժնի միջոցով:

 

 Ընկերությունը տարաժամկետ վճարման հնարավորություն չի նախատեսում։

 

ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել՝

  1. Ընկերության գրասենյակում ՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5
  2. Ընկերության ինտերնետային կայքում 
  3. “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ-ի  ցանկացած մասնաճյուղում
  4. դիմելով  “ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ի գործակալներին: (գործակալի կանչ)



Ինչպես վարվել պատահարի դեպքում

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 22.01.2025 11:08

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 29,000 – 102,500 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը, ՏՄ արտադրման տարին և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

ՏՄ Տարիքային խումբ

ԲՄ դաս

*

Գործունեության տեսակ *

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: