Your Cart
Վարիր ազատ, վստահիր մեզ
ԱՊՊԱ
Առողջ եղիր, վայելիր ազատություն
Առողջության ապահովագրություն
Ազատություն
քո ճանապարհին
Մեքենաների ապահովագրություն
Զգա ազատ, ճամփորդիր ապահով
Ճանապարհորդության ապահովագրություն
Ապահով տանիք՝ անհոգ ապրելու համար
Գույքի ապահովագրություն
Ձեր անվտանգությունը՝ ամեն քայլափոխի
Դժբախտ պատահարների ապահովագրություն
Ապահով բեռ՝ անհոգ ճանապարհ
Բեռների ապահովագրություն
Մենք կպաշտպանենք ձեր ռիսկերը,
դուք կզարգացնեք ձեր բանկը
Բանկային ռիսկերի ապահովագրություն
Մենք երաշխավորում ենք, դուք կենտրոնացեք հաղթանակի վրա
Երաշխիքային ապահովագրություն
Մենք կառավարում ենք ռիսկերը, դուք՝ նախագիծը
Կապալառուի բոլոր ռիսկերից ապահովագրություն
Մենք կպաշտպանենք ռիսկերից, կենտրոնացեք լավագույն աշխատանքի վրա
Պատասխանատվության ապահովագրություն
Ձեր կանխիկը ճանապարհին է, ապահովությունը՝ նրա հետ
Ինկասացիոն ռիսկերի ապահովագրություն
Քո աշխատանքը՝
մեր հոգածության ներքո
Գյուղատնտեսության ապահովագրություն

Ծառայություններ

Ի՞նչ անել, երբ տեղի է ունեցել ապահովագրական պատահար

Երբ կյանքը մի պահ դուրս է գալիս իր հունից, առաջին հարցը լինում է․ «Հիմա ի՞նչ անեմ»։ Դրա պատասխանը սկսվում է պարզ մի քայլից՝ մեզ հետ կապ հաստատելուց։ Մենք Ձեզ հետ ենք՝ օգնելու, որպեսզի ամեն ինչ վերադառնա իր բնական ընթացքին։
Քայլ

Զանգեք մեզ

Դեպքից հետո առաջին ու ամենապարզ քայլը մեզ հետ կապ հաստատելն է՝ 060 54 00 00

Քայլ

Հետևեք մեր հուշումներին

Մենք Ձեզ կասենք՝ ինչ փաստաթուղթ է պետք, ինչպես կազմել դիմումը ու որ փուլում ինչ անել։
Եթե պետք է բժշկական տեղեկանք, լուսանկար կամ լրացուցիչ որևէ փաստաթուղթ, մեր թիմը կտա հստակ ուղղորդում։

Քայլ

Մնացյալ ուղին մենք անցնում ենք Ձեզ հետ

Որոշումների ընթացքը, փոխհատուցման գործընթացը, բոլոր մանրամասները մենք կկազմակերպենք։ Դուք պարբերաբար կտեղեկացվեք ընթացքի վերաբերյալ։

Վերջին նորությունները

մայիսի 07, 2025 0 207
Ներբեռնիր Sil mobile հավելվածը և մասնակցիր արժեքավոր նվերների խաղարկությանը։ՊայմաններՄ..
ապրիլի 25, 2025 0 342
Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար ընկերություններից մեկը՝ SIL Insurance-ը, հանդիսավ..
ապրիլի 23, 2025 0 185
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՍԻԼ Ինշուրանսը մեկնարկում է ռազմավարական համագործակցությ..

ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել՝

  • ՀՀ հաշվառված մեքենաների համար՝ 3 ամսից մինչև 1 տարի,
  • ՀՀ հաշվառում չունեցող մեքենաների համար՝ առնվազն 10 օր։

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի ճանապարհով երթևեկելը ենթադրում է․

  • Տուգանք՝ 100,000 ՀՀ դրամի չափով,
  • Եթե պայմանագիրը բացակայել է 10 օրից ավելի՝ լրացուցիչ տուգանք յուրաքանչյուր 10 օրվա համար՝ 5,000 դրամ, բայց ոչ ավելի, քան 100,000 դրամ մեկ տարվա համար։

2025թ․ հունվարի 30-ից Ընկերության գործող մոդելի համաձայն՝ ապահովագրավճարը կախված է հետևյալ գործոններից․

  • Տրանսպորտային միջոցի մակնիշ և տեսակը,
  • Ձիաուժ,
  • Արտադրման տարեթիվ,
  • Ապահովադրի գրանցման մարզ,
  • Սեփականատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ,
  • Գործունեության ոլորտ,
  • Գրանցման վայր
  • Սեփականատիրոջ անձնագիր և սոցիալական քարտ,
  • Հաշվառման վկայագիր (տեխնիկական անձնագիր) կամ մաքսային հայտարարագիր,
  • Հաշվեհամար, որը պատկանում է ապահովադրին
  • Հաշվեհամարները համակարգի կողմից չեն ընդունվում հիմնականում հետևյալ պատճառներով, եթե հաշվեհամարի փոխարեն նշվել են քարտի վրայի թվերը։ Քարտին կցված հաշվեհամարը կարող է ճշտվել տվյալ բանկից կամ համապատասխան բանկի բջջային հավելվածի միջոցով։
  • Հաշվեհամարը չի պատկանում ապահովադրին։ Այս դեպքում ապահովադիրը կարող է դիմել բանկ՝ իր անվամբ հաշիվ բացելու համար կամ նոտարական կարգով լիազորել այլ անձի՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և հատուցման վճարվելիք գումարներն ստանալու համար։
  • Հաշվեհամարը նոր է ստեղծվել և ՀՀ կենտրոնական բանկի ռեգիստրում դեռևս չեն արտացոլվել տվյալները։ Անհրաժեշտ է դիմել տվյալ բանկ։
  • Հաշվետիրոջ ՀԾՀ-ն ՀՀ ԿԲ ռեգիստրում բացակայում է (հաշիվ բացելիս ապահովադիրը չի ունեցել կամ չի տրամադրել բանկին), կամ լրացված է նրան պատկանած այլ ՀԾՀ։ Այս դեպքում ապահովադիրը կարող է դիմել բանկ՝ խնդրելով ռեգիստր փոխանցել պայմանագրի կնքման օրվա դրությամբ իր մոտ առկա ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը։

Բոնուս-Մալուս դասը կիրառվում է սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ ըստ նրա ապահովագրական պատմության։

  • Պարզեցված ընթացակարգով՝ մինչև 11 աշխատանքային օր,
  • Ստանդարտ ընթացակարգով՝ 13-18 աշխատանքային օր,

Բողոքարկման դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։

Ապահովագրական հատուցման որոշումները հնարավոր է բողոքարկել պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին ապահովագրական հատուցման (մերժման) որոշման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում՝ պահանջելով նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն։

  • Լրացուցիչ փորձաքննության համար հնարավոր է դիմել որոշման ծանուցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովագրական ընկերությանը ուղարկելով համապատասխան դիմում։
  • Կրկնակի փորձաքննությունը հնարավոր է դիմել որոշման ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում փորձաքննությունը իրականացնում է արդեն Ավտոապահովագրողների Բյուրոն՝ վճարովի հիմունքներով։

Կրկնակի փորձաքննության իրականացման ժամկետների և գնացուցակի հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով

Պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով:

Այո։ Կողմերի համաձայնությամբ հնարավոր է սահմանել չհատուցվող գումարի չափ, որը ԿԱՍԿՈ պայմանագրով ամրագրվում է։
Պատահարի դեպքում՝ ապահովագրական ընկերությունն ազատվում է այդ սահմանված գումարի չափով հատուցումից։

ԿԱՍԿՈ ապահովագրությամբ կարող են ապահովագրվել մինչև 10 տարվա արտադրության մեքենաներ։

Ապահովագրությունը կարող է գործել ՀՀ ողջ տարածքում, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ ներառել նաև այլ պետությունների տարածքներ։

Ամբողջ գործընթացը բաժանվում է երկու փուլի՝

Որոշման կայացում՝
Հայցի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո՝ մինչև 20 աշխատանքային օրում ապահովագրողը կայացնում է որոշում՝ բավարարելու կամ մերժելու վերաբերյալ։

Հատուցման վճարում՝
Դրական որոշման դեպքում հատուցման գումարը վճարվում է 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Ապահովագրված անձը կարող է իր հայեցողությամբ օգտվել ցանկացած բժշկական կենտրոնից (բացառությամբ փաթեթով նախատեսված տարեկան բուժզննման ծառայությունից, որն իրականացվում է ապահովագրողի կողմից ընտրված բուժհաստատությունում), որից հետո անհրաժեշտ է ներկայացնել կատարված ծառայության մասին բժշկական և ֆինանսական փաստաթղթեր և լրացնել հայտային դիմում /հղում դնել/։
Այս դեպքում հատուցման որոշում կայացնելիս ապահովագրական ընկերությունը հատուցումն իրականացնում է ոչ թե կատարված ծառայությունների արժեքներին համարժեք, այլ հիմք ընդունելով տվյալ ապահովագրական պայմանագրում առկա սահմանաչափերը և միջին շուկայական արժեքների ողջամիտ հարաբերակցությունը։
Մինչ բուժհաստատություն դիմելն անհրաժեշտ է զանգով տեղեկացնել Ընկերությանը, թե՛ համագործակցող, թե՛ չհամագործակցող բուժհաստատություն այցելելու դեպքում։
  • անշարժ գույք՝ շենքեր, կառույցներ, օժանդակ շինություններ և այլն
  • անշարժ գույքի ներքին հարդարանք
  • հումք և նյութեր
  • սարքավորումներ և մեքենաներ
  • տրանսպորտային միջոցներ և այլ տեսակի շարժական գույք, որը չի օգտագործվում որպես տրանսպորտ
  • այլ գույք

Ապահովագրական պահանջ ներկայացնելուց հետո գործընթացն ընթանում է հետևյալ կարգով․

Որոշման կայացում
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո ապահովագրական ընկերությունը կայացնում է որոշում 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարման փուլ
Հայցը բավարարման դեպքում հատուցման գումարը փոխանցվում է որոշման կայացումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Ապահովագրական ընկերության պատասխանատվությունը սկսվում է այն պահից, երբ բեռը վերցվում է առաքման վայրի պահեստից, և շարունակվում է ամբողջ փոխադրման ընթացքում, ներառյալ փոխաբեռնումները, պահեստավորումը փոխաբեռնման կետերում, մինչև այն պահը, երբ բեռը հասնում է ստացողի պահեստ կամ պայմանագրով նշված վերջնական վայր։

Որոշման կայացում
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո ապահովագրական ընկերությունը կայացնում է որոշում 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարման փուլ
Հայցը բավարարման դեպքում հատուցման գումարը փոխանցվում է որոշման կայացումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Ճշգրիտ փաստաթղթերի տրամադրումը նպաստում է հայտի կարգավորման արագացմանը և նվազեցնում է անհարմարությունները։

Ճանապարհորդական ապահովագրություն կարող են ձեռք բերել ֆիզիկական անձիք,որոնց տարիքը պայմանագրի կնքման պահին չի գերազանցում 70 տարին, և որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։
Եթե Դուք համապատասխանում եք այս պայմաններին, կարող եք առաջիկա ուղևորության համար հանգիստ ընտրել և ձևակերպել Ձեր ապահովագրական պաշտպանությունը։
Ազատ լինելն ապահով է