Երևանը՝ ապահովագրական տեխնոլոգիաների միջազգային հարթակ. Sil Insurance-ը մասնակցել է InsureTek Armenia 2026-ին
հունիսի 05, 2026Հունիսի 4-ին Երևանում կայացավ ապահովագրական տեխնոլոգիաների առաջին միջազգային InsureTek միջոցառումը, որին Սիլ Ինշուրանսը մասնակցում էր որպես Gold Sponsor (Ոսկե հովանավոր)։
Միջոցառման շրջանակում «Սիլ Ինշուրանս»-ը արժանացավ «Aviation Risk Insurer of the Year» (Ավիացիոն ռիսկերի տարվա ապահովագրող) մրցանակին։
Խոսելով թվայնացման և հաճախորդների հանդեպ մեր հոգատարության մասին՝ ընկերության տնօրեն Արմինե Մելքոնյանը նշեց.
«Գործընթացների արագությունն ու հաճախորդի հարմարավետությունը մեր գլխավոր չափանիշներն են։ InsureTek-ի շրջանակում «Սիլ Ինշուրանս»-ը կենտրոնանում է թվային ու ավտոմատացված համակարգերի ներդրման վրա՝ միտված ծառայությունների արագ, ժամանակակից և հաճախորդամետ հասանելիության ապահովմանը։ Մեր ընդհանուր նպատակն է հասնել վնասների արագ ու անխոչընդոտ կարգավորման, ինչը կվերանայի ոլորտի ավանդական ընկալումները և որակական նոր նշաձող կսահմանի հաճախորդ-ապահովագրող հարաբերություններում։ Նորարարությունը մեզ համար ոչ թե նպատակ է, այլ հաճախորդին հասկանալու գործիք»։
