Աննա Աղաբեկյան

Աննա Աղաբեկյան
Աննա Աղաբեկյանը SIL Capital խմբի կազմում հանդես եկող «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության Վերաապահովագրության բաժնի գլխավոր մասնագետն է։
2010թ․ հոկտեմբերից միացել է մեր թիմին, որպես «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Վերաապահովագրության բաժնի մասնագետ, այնուհետև որպես առաջատար մասնագետ, իսկ այժմ՝ գլխավոր մասնագետ։
Աննան պատասխանատու է վերաապահովագրական ընկերություններին Ընկերության ռիսկերի մի մասի փոխանցման համար, համագործակցում է տեղական և միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ, որի հիմնական նպատակը ընկերության ֆինանսական կայունությունն ու խոշոր վնասներից պաշտպանությունն ապահովելն է։
Աննան ունի բարձրագույն կրթություն՝ 2009թ․ավարտելով Երևանի Պետական Համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:
2010թ․նա ստացել է մագիստրոսի աստիճան։ Տիրապետում է 4 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։
Ամուսնացած է, ունի 2 երեխա։
2025թ․սեպտեմբերին Աննան մասնակցել է Polish Re վերաապահովագրողի կողմից կազմակերպված վեբինարին՝ Underinsurance in property policies։
2026թ․իր գիտելիքները կատարելագործելու նպատակով հանձնել է միջազգային CII 3 (Chartered Insurance Institute) քննությունները և ստացել որակավորում՝ CII Level 3 Certificate in Insurance։