Your Cart
Սերտիֆիկացված աշխատակիցներ

Աննա Բաբայան

Աննա Բաբայան
Աննա Բաբայան

Աննա Բաբայանն ունի ակտուարական և մաթեմատիկական կրթություն, հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որակավորված Պատասխանատու ակտուար: Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է ակտուարական հաշվարկների, տեխնիկական պահուստների գնահատման, սակագնային քաղաքականության մշակման, ռիսկերի կառավարման և ապահովագրական վերլուծությունների ուղղությունները:

Նա ունի ավելի քան 10 տարվա հարուստ մասնագիտական փորձ ապահովագրական ոլորտում։ Իր գործունեության ընթացքում զգալի ավանդ է ունեցել տարբեր ակտուարական և վերլուծական մեթոդաբանությունների մշակման, ներդրման, ինչպես նաև ապահովագրական պրոդուկտների գնագոյացման համակարգերի կատարելագործման գործում:

Ներկայումս Աննան զբաղեցնում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության Պատասխանատու ակտուարի հաստիքը։ Այս դերում նա պատասխանատու է Ընկերության ակտուարական հաշվարկների իրականացման, տեխնիկական պահուստների ճշգրիտ գնահատման, ռիսկերի համակողմանի վերլուծության և կարգավորող պահանջներին համապատասխան հաշվետվությունների մշակման ու ներկայացման համար։

Աննան շարունակաբար մասնակցում է միջազգային մասնագիտական ծրագրերի, կոնֆերանսների և վերապատրաստումների՝ նպատակ ունենալով զարգացնել ու տեղայնացնել ապահովագրական և ակտուարական գործունեության ժամանակակից մոտեցումները։ Նա հանդիսանում է միջազգային հեղինակավոր կառույցների վերապատրաստումների մասնակից և ունի մի շարք հավաստագրեր, այդ թվում՝ Chartered Insurance Institute-ի CII Level 3 Certificate in Insurance, IFRS 17 Advanced Training, International Actuarial Association-ի JoCo 2024 և JoCo 2025, Open Eurasian Actuarial Congress (EAC), ինչպես նաև 4th Inclusive Insurance Innovation Lab (iii-lab)։

    Ազատ լինելն ապահով է