Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը դեռևս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորելու տարիներից սկսած՝ շուրջ 19 տարի աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում որպես փորձագետ, որից վերջին 5 տարին զբաղեցրել է Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնը՝ մինչև 2015 թ.-ի ապրիլ ամիսը, երբ միացել է մեր թիմին՝ որպես Պատահարների պատճառների փորձաքննության բաժնի պետ, իսկ այժմ ստանձնել է Պատահարների կառավարման վարչության պետի պաշտոնը։
Արմենն ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիան։ Արմենն ունի ճարտարգիտության մագիստրոսի աստիճան, իրավագետի որակավորում և փաստաբանական գործունեության արտոնագիր։ Բացի այդ, Արմենն ունի ճանապարհատրանսպորտային պատահարների բնագավառում բոլոր տեսակի դատական փորձաքննություններ իրականացնելու իրավասություններ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո կողմից տրված ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման պատճառների, ՃՏՊ մոդելավորման և շարժական ու անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետի որակավորումներ, ինչպես նաև ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գնահատողի որակավորում։
