Արմինե Մելքոնյան

Արմինե Մելքոնյանը SIL Capital խմբի կազմում հանդես եկող «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։
Արմինեն պատասխանատու է Ընկերության համար նախանշված ռազմավարության իրագործման և գործարար ծրագրով պլանավորված հիմնական ֆինանսական ցուցանիշների ապահովման համար, ինչպես նաև ղեկավարում է Ընկերության ընթացիկ գործունեությունը, իրականացնում է Ընկերության կանոնադրությամբ նախատեuված՝ Ընկերության ընթացիկ գործունեության հետ կապված այլ գործառույթներ։
Արմինեն մեծ փորձ ունի ֆինանսական ոլորտում: Շուրջ 9 տարի աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ իր մասնագիտական ուղին սկսել է ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմում, այնուհետև շարունակել Վերահսկողության վարչությունում որպես ապահովագրական ընկերությունների վերահսկող։ 2017 թվականի սեպտեմբերից միացել է մեր թիմին, որպես «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ, իսկ արդեն նոյեմբերից ստանձնել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Բացի այս ամենից արդեն 5 տարի է ինչ նա դասավանդում է Հայ–Ռուսական սլավոնական համալսարանում։
Արմինեն ունի բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում՝ ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ապահովագրական գործ» բաժինը՝ ստացել է մագիստրոսի աստիճան։ Նոր գիտելիքներ ստանալու նպատակով ընդունվել է Հայ–Ռուսական սլավոնական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտուրա: Արմինեն մասնակցել է նաև Financial stability institute, international associations of insurance supervision, Europian Central Bank և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք միջազգային կոնֆերանսների։
Արմինեն հանձնել է նաև միջազգային CII 3 քննությունները և ստացել CII Level 3 Certificate in Insurance որակավորում։
Չսահմանափակվելով այս ամենով` Արմինեն 2025թ–ին ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոց գործադիր ղեկավարների համար նախատեսված մագիստրոսական ծրագիր (EMBA):
