Արփինե Խումարյան

Արփինե Խումարյանը Սիլ Ինշուրանսի Որակի կառավարման բաժնի ղեկավարն է։
Արփինեն վերահսկում է հաճախորդներին մատուցվող ծառայությունների և գործընթացների որակը՝ համոզվելով, որ յուրաքանչյուր աշխատակից գործում է հաճախորդների լավագույն շահերից ելնելով և պահպանելով բարձր էթիկական չափանիշներ։Նրա նպատակն է Ընկերությունում խթանել հաճախորդակենտրոն կազմակերպական մշակույթի ամրապնդմանը և կայացմանը։
Արփինեն ունի 15 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտի տարբեր ղեկավար հաստիքներում, որից 11 տարին ապահովագրական ոլորտում։
Սիլ Ինշուրանսին միացել է 2019 թվականից և այս ժամանակահատվածում հիմնադրել և կառավարել է երկու տարբեր բաժիններ ՝ Ընկերության Զանգերի կենտրոնը, այնուհետև Որակի կառավարման բաժինը։ Զուգահեռաբար իրականացնում է հաճախորդների սպասարկման բարելավմանն ուղղված դասընթացներ։
Ունենալով բանասիրական կրթություն ՝ Արփինեն կարևորել է ֆինանսական ոլորտում տնտեսագիտական կրթության դերը և ստացել է նաև մագիստրոսական կոչում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ոլորտում։ Նա նաև անցել է վերապատրաստում «Դասընթացավարների որակավորման» ծրագրի շրջանակներում։
