Գևորգ Գյուլամբարյան

Գևորգ Գյուլամբարյանը «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարն է։
Գևորգը պատասխանատու է ընկերության կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի արդյունավետության վերաբերյալ անկախ և օբյեկտիվ հավաստիացում տրամադրելու, ինչպես նաև դրանց շարունակական բարելավմանն ուղղված արժեքաստեղծ առաջարկություններ ներկայացնելու համար։
Նա ունի ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական ոլորտում։ Շուրջ 7 տարի աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկող՝ մասնակցելով ոլորտի կարգավորման և վերահսկողության գործընթացներին։
2021 թվականին միացել է «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ որպես համապատասխանության ապահովման գործառույթի պատասխանատու, իսկ 2025 թվականից զբաղեցնում է ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։
Գևորգը բարձրագույն կրթություն է ստացել տնտեսագիտության ոլորտում՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
Մասնագիտական զարգացման շրջանակում նա հանդիսանում է Certified Internal Auditor (CIA) ծրագրի թեկնածու (Part One Passed), ինչպես նաև ունի ICA Certificate in Compliance և FSI Certificate in Insurance Supervision մասնագիտական որակավորումները։
