Your Cart
Սերտիֆիկացված աշխատակիցներ

Հասմիկ Ռաֆայելյան

Հասմիկ Ռաֆայելյան
Հասմիկ Ռաֆայելյան

Հասմիկ Ռաֆայելյանը ծնվել է 1984 թվականին Սպիտակ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճաններ։ 2006 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, արտոնագրված փաստաբան։ Պարբերաբար մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների և որակավորման բարձրացման ծրագրերի։

Մասնագիտական փորձառություն
Իրավաբանական գործունեությունը սկսել է 2006 թվականին՝ որպես «Գոլդեն Լեքս» փաստաբանական գրասենյակի իրավախորհրդատու։

Տարիների ընթացքում ծավալել է արդյունավետ մասնագիտական գործունեություն առաջատար կազմակերպություններում՝ զբաղեցնելով պատասխանատու հաստիքներ.

«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ՝ Քաղաքացիական իրավունքի դեպարտամենտի ղեկավար,

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ Կորպորատիվ իրավաբան,

«ԱԲՍՏՐԱԿՏ» ՍՊԸ՝ Իրավաբանական բաժնի ղեկավար (2012 թվականից)։

2015 թվականից առ այսօր իր գործունեությունը շարունակում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ում, որտեղ ներկայումս զբաղեցնում է Իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոնը։

Գործառույթների շրջանակը և մասնագիտացումը
Որպես իրավաբանական բաժնի ղեկավար՝ համակարգում և ապահովում է Ընկերության կորպորատիվ իրավական սպասարկումն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավաբանական խորհրդատվությունը։

Իր մասնագիտական լիազորությունների շրջանակում իրականացնում է.
Ընկերության իրավունքների և օրինական շահերի ներկայացուցչությունը ՀՀ դատարաններում, պետական ու ոչ պետական մարմիններում, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում,
Ներքին իրավական ակտերի, պայմանագրերի և ապահովագրական պրոդուկտների պայմանների իրավական փորձաքննություն,ՀՀ օրենսդրության փոփոխությունների և դատական պրակտիկայի մշտադիտարկում (մոնիթորինգ) ու վերլուծություն։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

    Ազատ լինելն ապահով է