Պայծառ Աթոյան

Պայծառ Աթոյանը ծնվել է 1985 թվականին՝ Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանի «Ապահովագրական գործ» բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Այնուհետև կրթությունըշարունակել է և ավարտել նույն համալսարանի ասպիրանտուրան՝ «Ապահովագրական գործ» մասնագիտությամբ։2025-2026թթ․ հանձնել է մասնագիտական որակավորման քննություններ՝ արժանանալով Chartered InsuranceInstitute-ի կողմից միջազգային որակավորման՝ CII Level 3 Certificate in Insurance։
Աշխատանքային գործունեությունը սկսել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ում 2007թվականին՝ որպես հաճախորդներիսպասարկման բաժնի մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ, բաժնի պետ։ 2012 թվականից զբաղեցնում է «ՍԻԼԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Ապահովագրության և անդերռայթինգի վարչության պետի պաշտոնը՝ ապահովելով ռիսկերիարդյունավետ կառավարում, ներքին գործընթացների կատարելագործում և ընկերության ռազմավարական նպատակներիիրականացում։
Պայծառը պատասխանատու է ընկերության անդերռայթինգային քաղաքականության իրականացման, ապահովագրությանու վերաապահովագրության ընդունվող ռիսկերի համալիր գնահատման, ապահովագրության նոր պրոդուկտներիներդրման, գործընկեր ֆինանսական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության գծով։ Կազմակերպում ևհամակարգում է խոշոր և բարդ ռիսկերի ընդունման գծով բանակցությունների վարումը գործընկերների հետ, ինչպեսնաև վերահսկում ապահովագրական պորտֆելի շահութաբերությունն ու կայուն զարգացումը։
Մասնագիտական գործունեության ընթացքում պարբերաբար մասնակցել է միջազգային վերապատրաստումների ևմասնագիտական դասընթացների։
Մասնավորապես, մասնակցել է SCOR SE-ի կողմից կազմակերպված “Cyber (Re)insurance. The product, themarketplace and Reinsurance modelling and Pricing”, “Engineering”, Allianz-ի “Property &Engineering Insurance” ծրագրին, Polish Re-ի “Underinsurance in Property Risks» և այլ միջազգայինկազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների, ինչպես նաև հաճախորդների սպասարկմանկատարելագործման և վաճառքի գծով հմտությունների զարգացման տարբեր դասընթացների։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
