Ռոզա Ազիզբեկյան

Ռոզա Ազիզբեկյանը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության Որակի կառավարման բաժնի մասնագետ է։
Ռոզան պատասխանատու է որակի վերահսկողության և հաճախորդների սպասարկման արդյունավետության գնահատման, հաճախորդների բողոքների ու արձագանքների վերլուծության և բարելավման միջոցառումների առաջարկման, ներքին գործընթացների որակի շարունակական աճի խթանման, հաճախորդակենտրոն և որակին միտված կորպորատիվ մշակույթի ամրապնդման համար։
Ռոզան շուրջ 10 տարվա փորձ ունի ապահովագրական ոլորտում, իր մասնագիտական ուղին սկսել է Զանգերի կենտրոնի օպերատորի պաշտոնից` հասնելով Գործառնական ռիսկերի վերահսկման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնին։ 2025 թվականի ապրիլից միացել է մեր թիմին, որպես «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Որակի կառավարման բաժնի մասնագետ։
Ռոզան ունի բարձրագույն կրթություն լեզվաբանության ոլորտում՝ ավարտել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի «Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության» բաժինը՝ ստացել է մագիստրոսի աստիճան։
