Զարուհի Այվազյան

Զարուհի Այվազյանը ծնվել է 1985 թվականին՝ Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան-ի «Ապահովագրական գործ» մասնագիտությունը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ․–ից Prime Insurance Brokers LLC-ում, որտեղ աշխատել է որպես մենեջեր-կոորդինատոր։ 2007 թվականից աշխատում է SIL Insurance CJSC-ում և ներկայումս զբաղեցնում է Վերաապահովագրության բաժնի ղեկավարի պաշտոնը։
Իր մասնագիտական գործունեության շրջանակում ղեկավարում և համակարգում է ընկերության վերաապահովագրական գործընթացները, մշակում վերաապահովագրական ծրագրերն ու քաղաքականությունը, կազմակերպում համագործակցությունը վերաապահովագրողների և բրոքերների հետ, վերահսկում վերաապահովագրական պայմանագրերը, ինչպես նաև իրականացնում վերաապահովագրական պորտֆելի և շուկայի վերլուծություն։
Մասնագիտական գործունեության ընթացքում պարբերաբար մասնակցել է միջազգային վերապատրաստումների և մասնագիտական դասընթացների։ Մասնավորապես՝ մասնակցել է SCOR SE-ի կողմից կազմակերպված «P&C Reinsurance Fundamentals and Insights», «P&C Non-Proportional Reinsurance – Advanced Techniques», «Parametric Covers», «Compulsory Liability Insurance», ինչպես նաև «Engineering Campus» ծրագրերին։ Վերապատրաստումներ է անցել նաև Allianz-ի «Property & Engineering Insurance» ծրագրում և Polish Re-ի «Political Violence Insurance», «Underinsurance in Property Risks» և «Contingency Business Interruption (CBI)» առցանց դասընթացներում։
Հանձնելով մասնագիտական որակավորման քննություններ՝ արժանացել է Chartered Insurance Institute Level 3 Certificate in Insurance միջազգային որակավորմանը։
Տարիների ընթացքում մասնակցել է միջազգային վերաապահովագրական հանդիպումների, համաժողովների և գործնական բանակցությունների՝ համագործակցելով միջազգային վերաապահովագրողների և բրոքերների հետ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
