«Ոչ կյանքի վերաապահովագրության» դասով լիցենզիայի որոշում
հոկտեմբերի 20, 2025«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն շարունակելու է տրամադրել ոչ կյանքի ապահովագրության ծառայություններ՝ այժմ նաև առաջարկելով վերաապահովագրական լուծումներ, որոնք նպաստում են պատասխանատու և արդյունավետ ռիսկերի կառավարմանը։
Վերաապահովագրության ոլորտում ներգրավվելը հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը շուկայի մասնակիցների հետ, մասնակցել ռիսկերի բաշխման ավելի լայն գործընթացներին և աջակցել ապահովագրական միջավայրի կայուն զարգացմանը։ Այս քայլը համահունչ է ընկերության ռազմավարական նպատակներին՝ ուղղված ապահովագրական պորտֆելի դիվերսիֆիկացմանը և երկարաժամկետ ֆինանսական կայունության ամրապնդմանը։
«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերությունը սկսում է իրականացնել վերաապահովագրական ծառայություններ՝ ունենալով ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված վերաապահովագրության լիցենզիան։
«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն այսուհետ առաջարկում է նաև վերաապահովագրական ծառայություններ
«Ոչ կյանքի վերաապահովագրության» դասով լիցենզիայի որոշում

