ՍԻԼ Ինշուրանսը նշեց իր 25-ամյակը և ներկայացրեց նոր բրենդային ինքնություն
ապրիլի 25, 2025Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար ընկերություններից մեկը՝ SIL Insurance-ը, հանդիսավոր միջոցառմամբ նշեց իր հիմնադրման 25-ամյակը։ Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված տոնակատարությունը նշանավորեց նաև ընկերության վերաբրենդավորումը՝ ընդգծելով SIL Insurance նորարարության և շարունակական զարգացման ուղին։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ SIL Insurance-ի գլխավոր տնօրեն Արմինե Մելքոնյանը՝ ներկայացնելով ընկերության անցած ճանապարհը, նշանակալի ձեռքբերումները և առաջիկա ռազմավարական ծրագրերը։ Նա ընդգծեց նոր բրենդային ինքնության ներդրման կարևորությունը, որը խորհրդանշում է ընկերության թարմացված հայացքը դեպի ապագա։
«Այսօր մենք նշում ենք ոչ միայն մեր անցած 25 տարիների հաջողությունները, այլև հստակորեն նախանշում ենք մեր ապագա ուղղությունը՝ հիմնված նորարարության, թվայնացման և բարձրորակ սպասարկման վրա»,- նշեց Արմինե Մելքոնյանը։
SIL Insurance-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանն իր ելույթում անդրադարձավ ընկերության հիմնադրման պատմությանը, արժեքներին և հետագա տեսլականին՝ կարևորելով թիմի ներդրումն ու համախմբվածությունը։
«Մեր ուժը եղել և մնում է թիմային աշխատանքը, մեր հաճախորդների վստահությունը և մեր ընդհանուր տեսլականը՝ միշտ շարժվել առաջ, բարելավել ու նորարարել»,- շեշտեց Էդուարդ Սուքիասյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև SIL Insurance-ի նախկին տնօրենների պարգևատրման արարողություն, որի ընթացքում ընդգծվեց նրանց կարևոր դերակատարումը ընկերության զարգացման ու ամրապնդման գործում։
Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև SIL Capital ընկերության գործունեությանը՝ Հայաստանի բազմապրոֆիլ առաջատար ընկերություններից մեկի, որը իր շուրջն է համախմբել մի շարք հաջողակ ձեռնարկություններ՝ ստեղծելով ավելի քան 2,000 աշխատատեղ ու համագործակցելով տեղական և միջազգային ավելի քան 900 գործընկերների հետ։
Միջոցառման ամենահիշարժան պահերից էր Գառնու տաճարի երկնքում տեղի ունեցած հատուկ տեսաշոուն, որի ընթացքում հարյուրավոր դրոնների լույսերը երկինքը վերածեցին հիասքանչ ու հիշարժան տեսարանի՝ համադրելով մշակութային ժառանգությունը նորագույն տեխնոլոգիաների հետ։
Հանդիսավոր այս իրադարձությանը ներկա էին ոլորտի առաջատարներ, գործարարներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԶԼՄ-ների անդամներ, ովքեր բարձր գնահատեցին SIL Insurance-ի ներդրումն ու առաջիկա զարգացման տեսլականը։
SIL Insurance-ի մասին
SIL Insurance-ը հիմնադրվել է 2000 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը: Ընկերությունն առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն սպեկտր, ներառյալ մեքենաների, առողջության, գույքի և ճանապարհորդության ապահովագրություններ: SIL Insurance-ը մշտապես ներդնում է նորարարական լուծումներ և տեխնոլոգիաներ՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ և հաճախորդների առավելագույն գոհունակություն։